Ընդունվել է 2023-2025թթ. Երեւանի ծախսերի միջնաժամկետ ծրագիրը

Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 12:19 18-10-2022
Հոկտեմբերի 18-ին Երեւանի ավագանու նիստում ընդունվել է քաղաքի 2023-2025թթ. ծախսերի միջնաժամկետ ծրագիրը։

Նշվել է, որ եկամուտներն այդ ընթացքում կանխատեսվում են 371,2 մլրդ դրամի չափով։

Ծախսերը գնահատվում են 374,8 մլրդ դրամի չափով եւ ուղղված են Երեւանի հավասարակշռված եւ կայուն զարգացմանը։

Տնտեսական հարաբերությունների ոլորտում ծախսերը կկազմեն 134,2 մլրդ դրամ, շինարարության եւ կոմունալ տնտեսության ոլորտում՝ 53,8 մլրդ, կրթության ոլորտում՝ 115,8, սոցիալական պաշտպանության ոլորտում՝ 5,1 մլրդ դրամ։