Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 12:07 18-10-2022

Թող անվտանգությունը ստուգի՝ արդյոք այս պահին դահլիճում զինված մարդիկ չկան. Անի Խաչատրյան

Երեւանի ավագանու այսօրվա նիստը սկսելուց առաջ «Լույս» խմբակցությունից Անի Խաչատրյանը դիմեց նիստը վարող փոխքաղաքապետ Լեւոն Հովհաննիսյանին՝ ասելով.

«Խնդրում եմ, նիստն սկսելուց առաջ անվտանգության աշխատողներին կանչել դահլիճ: Չեմ խնդրում նաեւ պահանջում եմ, որովհետեւ այստեղ բոլորիս անվտանգության խնդիր կա, ստուգել՝ արդյոք այս պահին դահլիճում զինված մարդիկ չկան նստած: Սա պետական պահպանության վերահսկողության տակ գտնվող շենք է, ես պահանջում եմ բոլորիս անվտանգությունից ելնելով: Հակառակ դեպքում կզանգեմ ոստիկանություն»:

Երբ փոխքաղաքապետն անպատասխան թողեց Անի Խաչատրյանին եւ սկսեց նիստը, վերջինս ասաց. «Պարոն Հովհաննիսյան, ես հիմա ոստիկանություն զանգահարե՞մ, թե՞ ստուգենք մեր անվտանգությունը»:

Փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանն արձագանքեց. «Խնդիրը լուծված է, պետք չի նյարդայնանալ, ստուգված է, խնդիր չկա: Բոլորս գիտենք՝ ինչ հարց է, պարոն Անտոնյան, ձեզ է վերաբերվում, խնդրում եմ՝ ուղիղ անձագանքեք»:

«Իմ քայլը» խմբակցության անդամ Արման Անտոնյանն էլ արձագանքեց. «Բոլորն էլ գիտեն, որ ես զենք չեմ կրում, դրա համար հարկ չեմ համարել արձագանքել նման թյուրիմացություններին»:

Ավինյանը նկատեց, որ սա թյուրիմացություն չէ, հարց է բարձրացվել եւ խպետք է տրվի պատասխան. «Հստակ ասեք, որ զենք չունեք ձեզ մոտ: Այս դահլիճում բոլորը հասկանում են, որ զենքով չեն կարող մտնել»:

Հիշեցնենք, որ Արման Ատոնյանի դեմ մահափորձից հետո, նա առնվազն մեկ անգամ զենքով է եղել ավագանու նիստերից մեկի ժամանակ, ինչը դուրս չի մնացել տեսախցիկների աչքից:

Ամենից շատ դիտված

16:36 Բոնիի սիրտը զբաղված է. դերասանն ու ինֆլուենսեր Մերի Ադամյանը հայտնել են իրենց հարաբերությունների մասին
23:37 Քաղբանտարկյալների հարցի վերաբերյալ ունենք լուծումներ․ Արամ Վարդևանյան
14:28 Թոշակս 10 հազար դրամով ավելացրին, բայց նպաստից զրկեցին․ առաջին կարգի հաշմանդամի պատմությունը
14:36 Ֆրանսիայի ամենամեծ ատոմակայանի երեք ռեակտորները փակվել են մեդուզաների պատճառով
22:56 Մոսկվան կարող է նոր զnրահավաք անցկացնել աշնանը․ Զելենսկի
21:54 Ամենաթանկ մարդիկ. ինչպես է Արամ Մելիքյանը կնոջ հետ փայլել հարսանյաց արարողությանը
21:22 Փրկարարներն օգնություն են ցուցաբերել օտարերկրացի զբոսաշրջիկներին
09:07 Դրախտային են այն բաժինները, որ բաղկացած են պետից, աշխատողից, վարորդից ու հավաքարարից
22:25 Հրաչ Մուրադյանն ու կինը դստերը դպրոց են ճանապարհել. նոր կադրեր աստղային ընտանիքից
22:39 Ռուսաստանի ամենամեծ նավթաքիմիական գործարանը կանգնել է ԱԹՍ-ի հարձակումից հետո