Ներքին 3 տարի առաջ - 23:37 17-10-2022

1000 խոշոր հարկատուների անփոփոխ առաջատարներն ու փոփոխությունները

1000 խոշոր հարկ վճարողների կողմից 2022թ. 9 ամիսների ընթացքում պետական բյուջե ընդհանուր առմամբ վճարվել է ավելի քան 1 տրիլիոն 82 միլիարդ 627 միլիոն դրամ: Հարկային մարմին կատարված վճարումների գումարը կազմել է ավելի քան 890 միլիարդ 480 միլիոն դրամ, իսկ մաքսային մարմին կատարված վճարումների գումարը՝ ավելի քան 192 միլիարդ 147 միլիոն դրամ։

Հատկանշական է՝ անցած տարվա համեմատությամբ այս տարվա առաջին 9 ամիսներին խոշոր հարկատուների առաջին եռյակում փոփոխություններ չեն եղել։

Ինչպես անցած տարի, այս տարի էլ ցանկը գլխավորում է «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը», որը վճարել է ավելի քան 129 մլն դրամի հարկ: 2021-ի առաջին 9 ամիսներին ընկերության հարկային մուտքերը կազմել էին 42 մլրդ 357 մլն 886 գազար դրամ։

Երկրորդ հորիզոնականում ինչպես և նախորդ տարի, «Գազպրոմ Արմենիան» է, որն այս տարի վճարել է 41 մլն դրամի հարկ: Անցած տարվա 9 ամիսներին ընկերության հարկային մուտքերը 38 մլրդ 266 մլն 412 հազար դրամ էին։

Երրորդ տեղում է «Գրանդ Տոբակոն» է՝ վճարած 32,47 մլն դրամի հարկերով: 2021-ի առաջին ինն ամիսներին ընկերությունը վճարել էր 24 մլրդ 774 մլն դրամի հարկ։

4-րդ հորիզոնականում այս տարի «Ինթերնեշնլ Մասիս Տաբակ» է՝ 16,35 մլն դրամի հարկերով։ Անցած տարվա նույն ժամանակահատվածում ընկերությունը 5-րդն էր՝ վճարած 15 մլրդ 535 մլն հարկերով։

5-րդն այս տարի «ՄՏՍ Հայաստանն» է՝ 12,49 մլրդ դրամի հարկային մուտքերով, 2021 թ-ին ընկերությունը 7-րդն էր՝ վճարած 13 մլրդ 39 մլն դրամի հարկերով:

6-րդը «Ֆիլիպ մորիս Արմենիան» է, որն այս տարի վճարել է 12 մլրդ 441 մլն դրամի հարկ՝ նախորդ տարվա 9 մլրդ 135 մլն դրամի հարկային մուտքերով։ Անցած տարի այս ընկերությունը եզրափակում էր 1000 խոշոր հարկատուների առաջին տասնյակը։

7-րդն այս տարի «CPS Enetgy group»-ն է՝ 11 մլրդ 826 մլն դրամի հարկերով, անցած տարի ընկերությունը վճարել է 11 մլրդ 936 մլն դրամի հարկ։

8-րդը «Ագարկի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ն է, որը վճարել է 11 մլրդ 689 մլն դրամի հարկ, հատկանշական է, որ անցած տարվա առաջին 9 ամիսներին ընկերությունը վճարած 3 մլրդ 199 մլն դրամի հարկերով 40-րդն էր։

9-րդը, ինչպես անցած, այնպես էլ այս տարի «Ֆլեշն» է։ Այս տարի ընկերությունը վճարել է 11 մլրդ 278 մլն դրամի հարկ, նախորդ տարվա 10 մլրդ 756 մլն դրամի հարկերով։

1000 հարկատուների առաջին տասնյակն այս տարի ամփոփոիմ է «Ջեյ թի այ Արմենիա» ընկերությունը, որը վճարել է 11 մլրդ 19 մլն դրամի հարկ՝ անցած տարվա 7 մլրդ 80 մլն դրամի հարկերով։ Ընկերւթյունը անցած տարվա առաջին 9 ամիսներին միայն 15-րդ-ն էր։

Առաջին առաջին 10 խոշոր հարկատուների ցանկից դուրէ մնացել «Թեղուտը», որն անցած տարի 6-րդն էր՝ վճարած 13 մլրդ 471 մլն դրամով։ Այս տարի ընկերությունը 13-րդն է՝ վճարած 9 մլրդ 396 մլն դրամի հարկային մուտքերով։

Խոշոր հարկատուների 2-րդ տասնյակում են այնպիսի ընկերություններ, ինչպիսիք են «Ալեքս ընդ հոլդինգ», «Հայաստանի էլեկտրական ցանցեր», «Լեռնամետալուրգիական ընկերությունը», «Արմենիա» մլջազգային օդանավակայանները, «Սիթին» , «Մաքս օիլ», «Սոֆթ կոմֆորտ», «Մոբայլ սենթր» ընկերությունները, «Ամերիաբանկը»։

Ամենից շատ դիտված

16:00 Նիկոլ Փաշինյա՞նն է փոխվել, թե՞ Առուշ Առուշանյանն է կոտրվել
18:00 Սկոպուսյան դրամայի մանրամասները. ովքեր են Քումունցի զոհերը
20:00 Ընկերներդ շրջափակման մեջ են, կապ չկա, մեկը վիրավոր է, ի՞նչ ես անելու. «Իմ պատկերացրած բանակը»
23:08 Ռուսաստանը կարող է С-400 համակարգերը Թուրքիայից տեղափոխել մեկ այլ երկիր․ Լավրով
09:30 300 մեդալ` «Հաղթանակի նախարարության» համար
11:50 «Ծաղիկ Ռուբո»-ին պատկանող Reebok Sports Club Armenia-ից հիվանդանոց տեղափոխված 26-ամյա աղջիկը, գիտակցության չգալով, մահացել է
18:30 Ընդդիմությունը լռում է ամենալուրջ կոռուպցիոն հանցագործության մասին․ Պարույր Հայրիկյան
21:22 Մարդիկ չեն ուզում ազատազրկվել, դրա համար էլ չեն առաջադրվում. Կարապետ Պողոսյան
12:40 Ես Փաշինյանին չեմ ներում, որովհետև նա ուներ հնարավորություն կանխելու պատերազմը, բայց չկատարեց այդ պատմական առաքելությունը
14:00 Փաշինյանը սխալվում է, դարերի խաղաղ գոյակցություն չի եղել