Վահան Քերոբյանը հանդիպել է Հայաստանի հյուրանոցների ասոցիացիայի ներկայացուցիչների հետ
copy image url

Վահան Քերոբյանը հանդիպել է Հայաստանի հյուրանոցների ասոցիացիայի ներկայացուցիչների հետ

Ներքին 2 տարի առաջ - 17:41 17-10-2022
Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հանդիպել է Հայաստանի հյուրանոցների ասոցիացիայի ներկայացուցիչների հետ։

Քննարկման ընթացքում ասոցիացիայի անդամները ներկայացրել են հյուրանոցային ոլորտի վիճակը վերջին տարիներին և ներկայում, ոլորտի զարգացման իրենց տեսլականը, կարևորել են հարկային բարեփոխումների և որակավորման համակարգի ներդրման անհրաժեշտությունը։

Նախարարն իր խոսքում տեղեկացրել է, որ զբոսաշրջային բրենդինգի մեջ առանձնացվել են չորս կարևոր ուղղություններ` բնություն, արկածային և մշակութային զբոսաշրջություն և գաստրոտուրիզմ։

Նա նաև անդրադարձել է Հայաստանի զբոսաշրջային ճանաչելիության և մրցունակության մակարդակի բարձրացման ուղղությամբ կատարվող աշխատանքներին, որոնք կնպաստեն նաև հյուրանոցային ոլորտի զարգացմանը։

Ամենից շատ դիտված