Ներքին 3 տարի առաջ - 14:06 17-10-2022

Կարմիր Խաչի մեքենայի պայթեցման մասին լուրն ապատեղեկատվություն է


Ադրբեջանական ուժերի կողմից սեպտեմբերի 13-ի հարձակումից հետո Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքում՝ արդեն ադրբեջանական ու հայկական դիրքերի միջև ընկած հատվածում, շարունակում են բաց երկնքի տակ մնալ հայ զինծառայողների դիեր։

Իր Ֆեյսբուքյան ուղիղ եթերում երեկ այս ցավալի իրողության մասին էր խոսել «Ուժը հայրենյաց» կուսակցության նախագահ Տիգրան Արզաքանցյանը՝ նշելով, որ հայկական կողմի՝ դիերը դուրս բերելու բազմաթիվ փորձեր ձախողվել են։ «Կարմիր Խաչի մեքենան փորձեց, տրաքցրել են մեքենան, ու ոչ մի ձևով չկարողացան»,- ասել էր Արզաքանցյանը։

Oragir.news-ը տեղեկատվությունը ճշտելու համար դիմեց Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունուն։ Նա հաղորդեց, որ Կարմիր Խաչի որևէ մեքենա առանց անվտանգության երաշխիքների չի մոտեցել միջդիրքային տարածությանը, սահմանային գոտուն։

«Կարմիր Խաչի միջազգային կոմիտեն առանց կողմերի համաձայնության որևէ գործողության մեջ չի ընդգրկվել՝ հատկապես վերջին շրջանում։ Մենք բազմիցս նշել ենք, որ դա հնարավոր է միայն կողմերից ստացված երաշխիքներից հետո»,- ասաց Զառա Ամատունին։

Հիշեցնենք, որ հայկական կողմի բանակցությունները որևէ օգուտ չեն տալիս, Ադրբեջանը չի թույլատրում իրականացնել հումանիտար առաքելություն և դուրս բերել զոհվածների մարմինները։

Կարմեն Մարտիրոսյան

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
21:00 Եթե պետությունը չի պաշտպանում իր հարկատուին, ապա ո՞րն է նրա դերը. Wildberries-ի վաճառողները կանգնած են փակուղու առաջ
21:57 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Տիգրան Արզաքանցյանի որդու
21:30 «Արտֆուդի» միլիարդների վնասն ու Սողոմոնյանների ընտանիքի կապիտալի պատմությունը
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում