Ուղիղ եթեր
Ներքին 3 տարի առաջ - 18:45 15-10-2022

Երևանի քաղաքապետի որոշումներով երկու ընկերության նկատմամբ նախազգուշացում է կիրառվել

Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը հոկտեմբերի 11-ին որոշումներ է ստորագրել, որոնց համաձայն երկու ընկերության նկատմամբ նախազգուշացում է կիրառվել։

Քաղաքապետի որոշման մեջ նշվում է, որ 2022 թվականի սեպտեմբերի 2-ին և 15-ին Երևանի

քաղաքապետարան է դիմել Ա.Թամանյան փողոցի հ.3 շենքի թիվ 22 բնակարանի բնակիչ Խաչատուր Մանուկյանը՝ բողոքելով նույն շենքի 1-ին հարկում գործող հանրային սննդի օբյեկտների գործունեությունից։

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առևտրի և ծառայությունների վարչության

աշխատակիցների կողմից կատարված տեղատեսության, ինչպես նաև դիմումին կից ներկայացված

ՀՀ քաղաքաշինության, հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչական մարմնի գրության

ուսումանսիրության արդյունքում պարզվել է, որ «Լիլ Գեվ» սահմանափակ պատասխանատվությամբ

ընկերությունը (ՀՎՀՀ 02667526) Ա.Թամանյան փողոցի համար 3 շենքի թիվ 81 հասցեում հանրային

սննդի գործունեությունն իրականացնում է ՀՀ ՏԿԱԻ նախարարի կողմից 18.06.2015թ․ N 595-Ն

հրամանով հաստատված, հրդեհային անվտանգության կանոնների և ՀՀ քաղաքաշինության

նախարարի 17 մարտի 2014 թվականի N 80-Ն հրամանով հաստատված ՀՀ շինարարական նորմերի պահանջների խախտումներով։

Միաժամանակ պարզվել է, որ «Լիլ Գեվ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը վերը

նշված հասցեում հանրային սննդի կազմակերպումը և իրացումը, ոգելից և ալկոհոլային խմիչքների

իրացումն իրականացնում է Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի կողմից 2022 թվականի

սեպտեմբերի 20-ին տրված N 22/77485 և 22/77486 թույլտվությունների հիման վրա։

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առևտրի և ծառայությունների վարչության պետը՝

2022 թվականի սեպտեմբերի 16-ին Կենտրոն վարչական շրջանի ղեկավարին ներկայացրել է

միջնորդագիր՝ «Լիլ Գեվ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության նկատմամբ

նախազգուշացում կիրառելու մասին։

Ամենից շատ դիտված

18:26 Իրանում մահապատժի է ենթարկվել 23-ամյա կինը, ով ինքնապաշտպանվել է սեռական ոտնձգությունից
23:37 Քաղբանտարկյալների հարցի վերաբերյալ ունենք լուծումներ․ Արամ Վարդևանյան
16:36 Բոնիի սիրտը զբաղված է. դերասանն ու ինֆլուենսեր Մերի Ադամյանը հայտնել են իրենց հարաբերությունների մասին
18:49 Իմ սեր. երգիչ Անդրեից բաժանվելուց հետո Անի Օհանյանը դստեր հետ նոր կադրեր է հրապարակել
14:28 Թոշակս 10 հազար դրամով ավելացրին, բայց նպաստից զրկեցին․ առաջին կարգի հաշմանդամի պատմությունը
22:56 Մոսկվան կարող է նոր զnրահավաք անցկացնել աշնանը․ Զելենսկի
14:36 Ֆրանսիայի ամենամեծ ատոմակայանի երեք ռեակտորները փակվել են մեդուզաների պատճառով
20:13 Բնակարաններ՝ նորընծա սպաներին. Սուրեն Պապիկյանը տեսանյութ է հրապարակել
21:54 Ամենաթանկ մարդիկ. ինչպես է Արամ Մելիքյանը կնոջ հետ փայլել հարսանյաց արարողությանը
21:22 Փրկարարներն օգնություն են ցուցաբերել օտարերկրացի զբոսաշրջիկներին