Ուղիղ եթեր
Ներքին 3 տարի առաջ - 11:11 14-10-2022

Արցախի պատվիրակություններն ինքնախաբեությամբ են զբաղվում․ ԱԺ պատգամավոր

Արցախի պաշտոնական պատվիրակությունները, տարբեր մակարդակներով, շարունակում են գնալ Հայաստան՝ Փաշինյանի ու նրա թիմակիցների հետ հանդիպումներ ունենալ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:

«Ձևակերպված նպատակը՝ դիրքորոշումների ճշգրտումն է և Արցախի հարցով բանակցությունների վերաբերյալ մանրամասներ իմանալը։

Միանգամից ասեմ՝ անիմաստ նախաձեռնություն, ժամանակի կորուստ և ինքնախաբեությամբ զբաղվել։

ՀՀ իշխանությունը՝ Նիկոլից մինչև խորհրդարանական մակարդակ և՛ Արցախի հարցով իր դիրքորոշումն է արտահայտել, և՛ իր անտարբեր վերաբերմունքը արցախցիների ճակատագրի վերաբերյալ։

Արցախի հարցով նշաձողի իջեցումից մինչև Արցախը՝ Ադրբեջանի կազմում ապագա տեսնողների հետ հանդիպում/քննարկումները ոչ միայն ընկալելի չեն, անհասկանալի, այլ վտանգավոր։

Վերջապես հասկացեք՝ դրանք պարզ, մատչելի, հստակ ձևով ի լուր բոլորիս ասել են, որ Արցախը Ադրբեջանի մաս են համարում, բանակցություններն այդ տրամաբանության ներքո են, դա տեսանելի է ընթացող պրոցեսից, էլ ի՞նչ լեզվով պետք է ասեն, որ վերջ դնեք ձեր անուղղելի լավատեսությանը և զբաղվեք իրական օրակարգերով»,- գրել է նա:

Ամենից շատ դիտված