Արտաքին 3 տարի առաջ - 20:32 13-10-2022

Ալիևը Իրանի նախագահի հետ հանդիպմանը կրկին մեղադրել է Հայաստանին


Ինչպես ավելի վաղ տեղեկացրել ենք, այսօր Աստանայում կայացել է Իրանի նախագահ Իբրահիմ Ռաիսիի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը։

Ադրբեջանի նախագահականի մամուլի ծառայությունը հաղորդում է, որ Իրանի նախագահը հանդիպման կապակցությամբ իր գոհունակությունն է հայտնել՝ նշելով, որ Ադրբեջանը իր երկրի համար շատ կարևոր գործընկեր է։ Ռաիսին կարևորել է երկու երկրների միջև առևտրատնտեսական կապերի բարձր մակարդակը։ Նրա խոսքով՝ Թեհրանը լուրջ մտադրություն ունի համակողմանիորեն զարգացնել համագործակցությունը Ադրբեջանի հետ։

Ալիևն ընդգծել է, որ Ադրբեջանը շարունակում է ջանքեր գործադրել Կասպից ծովում և Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղության և անվտանգության ապահովման համար։ Նա բարձր է գնահատել երկու երկրների հարաբերությունների զարգացումը, որոնք հիմնված են բարեկամության վրա։

Վերջինս ուշադրություն է հրավիրել այն բանին, որ Ադրբեջանը վարում է անկախ արտաքին քաղաքականություն։ Նա դժգոհել է, որ այս տարվա սեպտեմբերի 12-ից 13-ը Հայաստանը «սադրանքներ է իրականացրել՝ տարածաշրջանում իրավիճակը սրելու նպատակով»։

Ալիևը հայտնել է, որ ներկայումս Հարավային Կովկասում խաղաղության հաստատման նպատակով գործընթացներ են տեղի ունենում։ Նա հիշեցրել է, որ Բաքուն Երևանին առաջարկել է խաղաղության պայմանագիր ստորագրել՝ հիմնվելով իր առաջարկած 5 սկզբունքների վրա։ Ադրբեջանի ղեկավարը նաև նշել է, որ այս ուղղությամբ հնարավոր է առաջընթացի հասնել, եթե Հայաստանը քաղաքական կամք դրսևորի։

Բացի այդ հանդիպման ընթցքում նշվել է, որ Ադրբեջանի և Իրանի միջև Աղբենդի կամրջի բացումն ունի և՛ խորհրդանշական, և՛ մեծ գործնական նշանակություն։

Կողմերը նաև մտքեր են փոխանակել երկկողմ հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջանային անվտանգության հարցերի շուրջ։

Ամենից շատ դիտված

11:30 Այնթապում տեղի ունեցած վթարի հետևանքով 14-ամյա մոպեդավար աղջնակը մահացել է
20:39 Մտքովս չէր անցել 2031-ին վարչապետի թեկնածու առաջադրվել. Աննա Հակոբյան
16:27 Բժիշկներին հաջողվել է կայունացնել Մինաս Ավետիսյան փողոցում հրազենային վիրավորում ստացած տղայի վիճակը
13:55 Պայքարում են` ոտքը փրկեն. ադրբեջանցու կրակոցից տուժած կնոջը 3 վիրահատություն է սպասվում
16:56 «Դեդո-Բաբոյի» պատկերը և Արցախին նվիրված երգ՝ Լիլիթ Հովհաննիսյանի համերգի ժամանակ
22:55 Ադրբեջանցու կրակոցից տուժած Անի Ավետիսյանը նոր վիրահատությունների կարիք ունի
15:16 Ո՞ւմ մտքով անցավ մահվան նպաստը կտրելու այս պիղծ գաղափարը․ մեռելի փող ուտողներ
14:53 Կես խոսք իսկ չեն ասել ադրբեջանցու զարհուրելի դեպքի առնչությամբ, բայց օրհներգը լսում են՝ ձեռքը կրծքին դրած
18:13 Ուկրաինան պատրաստ է ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ հանդիպման․ Զելենսկի
19:02 Թրամփը հայտարարել է ավելի քան 20 միլիոն թոշակառուներին 90-ական դոլար վճարելու մասին

Ձեզ գուցե հետաքրքրի