Երևան +15°
copy image url
Ներքին 1 տարի առաջ - 18:35 12-10-2022

Մի ֆոտոյի համար քոմենթ չեմ տալու. լուրջ չէ. քաղաքապետարանը Բարեկամության կամրջում խնդիր չի տեսնում

Արդեն մի քանի օր է՝ համացանցում քննարկվում է Կասյան-Բաղրամյան էստակադայի վերանորոգման հարցը։ Բանն այն է, որ դրա վերանորոգումն արդեն անհարմարություն է պատճառում քաղաքացիներին։ Չնայած նրան, որ քաղաքապետարանի պաշտոնական էջում կա տեղեկատվություն, որ երկուշաբթի ասֆալտապատումը կարվի և կհանձնվի շահագործման, միևնույն է, այն համակարգված աշխատանքի, մի քանի աշխատուժ ավելի օգտագործելու արդյունքում վաղուց այդպես մնացած չէր լինի և անհարմարություն չէր պատճառի քաղաքացիներին՝ խցանումների պատճառով, քանի որ այն քաղաքի ամենաբանուկ հատվածներից է։

Օragir.news-ը թեմայի վերաբերյալ զրուցեց Երևանի քաղաքապետարանի լրատվության բաժնի պետ Լևոն Սարդարյանի հետ՝ հարցնելով, թե ինչ են սարքում, ինչու մի քանի աշխատուժ ավել չեն օգտագործում՝ ստեղծված անհարմարությունը վերացնելու համար։ Սարդարյանը պատասխանեց. «Մեկ ֆոտոյի հիման վրա քոմենթ տալը լո՞ւրջ եք համարում։ Ինձ ավելի շատ հետաքրքում ու ուրախացնում ա էն, որ ժամանակին ա հայտնաբերվել ու լրջագույն խնդիրներից ենք խուսափել։ Իսկ օրվա երկրորդ կեսին ես, ամենայն հավանականությամբ, մի քիչ ծավալուն գրառում կանեմ էս թեմայով»։

Հիշեցնենք, որ երեկ էլ ավելի մանրամասն Երևանի քաղաքապետարանի պաշտոնական էջում հետևյալ գրառումն էր արվել. «Քաղաքապետարանի աշխատակազմի շինարարության և բարեկարգման վարչության ծրագրերով իրականացվելիք Կասյան-Բաղրամյան էստակադայի վերանորոգման մասին։ Հաջորդ երեքշաբթի Կասյան փ.-Բաղրամյան փ. ուղեանցի երթևեկությունը կբացվի: Տեսանելի վնասվածությամբ մեկ դեֆորմացիոն կարի վերականգնումից զատ, Բաղրամյան փողոցից ուղեանցի սկզբնական հատվածի դեֆորմացիոն կարը ևս ամբողջությամբ վնասված էր, որի պատճառով վտանգում էր և´ ուղեանցի ծանրաբեռնվածությունը, և´ անընդհատ ջրերի հոսքի պատճառով թուլացնում էր հեծանների ամրությունը: Այսպիսով` երկու դեֆորմացիոն կարերի ամբողջական փոփոխումն ու բետոնացումը այս շաբաթվա վերջ կավարտվի»։

Փաստորեն, քաղաքապետարանն անլուրջ է համարում այն, որ մեկ նկարի միջոցով տեսանելի է դարձել այն հարցը, թե ինչու է այս շաբաթ Կենտրոն վարչական շրջանից, օրինակ, մինչև Կոմիտասի փողոց, Զեյթուն վարչական շրջան, Ռայկոմ հասնելը գրեթե անհնար դարձել։ Շաբաթ օրվանից փորված է միայն լուսանկարում արված հատվածը, այն դեպքում, երբ հնարավոր է, օրինակ, շինարարական աշխատանքներ կատարելու համար գոնե մաս-մաս փակել կամ գոնե շինարարական աշխատանաքներ կատարել հանգստյան օրերին։

Ամենից շատ դիտված