Ներքին 4 տարի առաջ - 14:33 07-10-2022

ԱԺ-ում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն ընտրում է ԿԸՀ նախագահ և անդամներ

Ազգային ժողովի պատգամավորների նախաձեռնությամբ այսօր արտահերթ նիստ է հրավիրվել՝ ընտրելու Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) նախագահին ու վեց անդամին: 107 պատգամավորից նիստին գրանցվել էր 56-ը: Ընդդիմադիր պատգամավորները չեն մասնակցում նիստին:

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը ԿԸՀ նախագահի պաշտոնում առաջադրել է օրեր առաջ մանդատը վայր դրած ՔՊ-ական պատգամավոր Վահագն Հովակիմյանի թեկնածությունը: Նա աշխատել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի ընտանիքին պատկանող «Հայկական ժամանակ» թերթում որպես լրագրող, պատգամավոր Նիկոլ Փաշինյանի օգնական:

Իր ելույթում Վահագն Հովակիմյանը ԱԺ ամբիոնից «ամենայն պատասխանատվությամբ հայտարարեց», որ ընտրվելու դեպքում ջանք չի խնայելու նպաստելու, որպեսզի Հայաստանում ժողովրդավարությունն էլ ավելի զարգանա և կայանա:

«ԿԸՀ նախագահի պաշտոնում գործելու եմ բացառապես ի շահ Հայաստանի Հանրապետության, ի շահ ընտրական համակարգի հեղինակության և վստահելիության բարձրացման, որ Հայաստանում ընտրությունները լինեն էլ ավելի ազատ, արդար, թափանցիկ և մրցակցային»,- ասաց Վահագն Հովակիմյանը:

ՔՊ-ն ԿԸՀ-ի անդամների պաշտոնում առաջադրել է Պետական եկամուտների կոմիտեի միջազգային համագործակցության վարչության խորհրդական Աննա Գրիգորյանի թեկնածությունը: Մյուս թեկնածուն ոստիկանության փոխգնդապետ Ժիրայր Կարապետյանն է:

Մշակույթի նախարարի նախկին խորհրդական Արուսյակ Տերչանյանը ևս իշխող կուսակցության կողմից առաջադրվել է ԿԸՀ անդամի թեկնածու:

ՔՊ-ն առաջադրել է նաև ԿԸՀ գործող անդամներ Նունե Հովհաննիսյանի, Սիլվա Մարկոսյանի, Արմեն Սմբատյանի թեկնածությունները:

Ամենից շատ դիտված

22:43 Ծնվել են 44-օրյա պատերազմում զոհված Համլետ Ունուսյանի զույգ եղբայրները
13:01 «Տեր, օգնիր ներել ու ազատվել ցավից»․ Քրիստինա Եղոյանի նոր հրապարակումը՝ ամուսնալուծությունից հետո
22:05 «Դոմուսը» տուգանվել է «Ապավենի» պատճառով
08:28 Գուրգեն Արսենյանը, այնուամենայնիվ, տուն է վերադառնում․ «Հրապարակ»
09:00 ՔՊ֊ական պաշտոնյայի եղբայրը «Մետամֆիտամինով» դատապարտվել է տուգանքի
10:07 Այն ուժերը, ովքեր Արմեն Գրիգորյանին «հեղափոխական», իսկ իրականում hայրենավաճառ դարձրին, հիմա էլ՝ այլ դերում են օգտագործում․ Տիգրան Աբրահամյան
21:28 Վրացական համարանիշներով «SCANIA» բեռնատարը Գործարանային մետրոյի մոտ կոնտեյներով բախվել է կամրջի բետոնե ծածկին
18:00 Փոխթաղապետի 20 միլիոնանոց ոսկին «ցնդել է»
21:50 Ընդդիմությունը դա հատուկ է անում, որ թողնենք, գնանք բոլորս. Իրինա Ծատուրյան
22:50 Ինչո՞ւ են Հանրապետական մարզադաշտում թուրք նկարահանողներ հայտնվել․ ՀՖՖ-ի պարզաբանումը