Ինչպես կառավարության վերջին նիստերից մեկում ասացի՝ ուսուցչի աշխատանքը պետք է դառնա ամենաբարձր վճարվողներից՝ առնվազն պետական համակարգում: Եվ ուսուցիչ՝ պիտի նշանակի ոչ միայն բարձր աշխատավարձ ստացող, այլև բարձր որակավորում ունեցող:
Ներքին 4 տարի առաջ - 10:06 05-10-2022

Եթե պետությունը ցանկանում է կայանալ, պետք է նախ դպրոցը կայացնի և ուժեղացնի ուսուցչին, մենք դա ենք անում. վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ուսուցչի օրվա առթիվ: Այն ներկայացնում ենք ստորև.

«Սիրելի՛ ուսուցիչներ,
Շնորհավորում եմ բոլորիդ և շնորհավորում եմ բոլորիս Ուսուցչի օրվա առիթով: Այս տարի ձեր մասնագիտական օրը դիմավորում ենք ուսուցչի աշխատանքի նկատմամբ պետական նոր վերաբերմունքի արձանագրված իրողությամբ:

Ուսուցիչների կամավոր ատեստավորման նոր համակարգը, տարակարգի համակարգի բարեփոխումները մի բանի մասին են վկայում միայն, որ կառավարությունը ոչ միայն շնորհավորական ուղերձներով, այլև կոնկրետ գործով է ճանաչում ուսուցչի աշխատանքի անկյունաքարային բնույթը:

Եթե պետությունը ցանկանում է կայանալ, պետք է նախ դպրոցը կայացնի և ուժեղացնի դպրոցի հենասյունը հանդիսացող ուսուցչին, և մենք դա ենք անում: Ինչպես կառավարության վերջին նիստերից մեկում ասացի՝ ուսուցչի աշխատանքը պետք է դառնա ամենաբարձր վճարվողներից՝ առնվազն պետական համակարգում: Եվ ուսուցիչ՝ պիտի նշանակի ոչ միայն բարձր աշխատավարձ ստացող, այլև բարձր որակավորում ունեցող:

Նոր համակարգը տալիս է նման հնարավորություն, բայց սա միայն սկիզբն է: Ուսուցչի աշխատավարձի բարձրացման այս համակարգը, որտեղ ըստ էության որոշումները կայացնում է ինքը՝ ուսուցիչը, պետք է շարունակաբար ու պարբերաբար գործի հնգամյա շրջափուլերով, և երկրորդ շրջափուլից արդեն, ուսուցչի՝ դրույքով ու տարակարգով ապահովված աշխատավարձը պիտի հասնի նախարարական մակարդակի աշխատավարձի:

Եվ սա ձեզ համար չենք անում, սա անում ենք պետության համար, ապագայի համար, որովհետև մեծ հաշվով դուք և ձեր աշխատանքն է որոշում՝ քանի՞ գիտնական դուրս կգա դպրոցից, քանի՞ բժիշկ, քանի՞ հետախույզ, քանի՞ զինվորական, քանի՞ շինարար, քանի՞ արվեստագետ և ինչպիսի հոգևոր ու արժեքային կապով կապված կլինեն նրանք իրենց մասնագիտության և իրենց պետության՝ Հայաստանի Հանրապետության հետ:

Մենք պիտի առանձնահատուկ հոգ տանենք գյուղական բնակավայրերի մեր ուսուցիչների համար, որպեսզի նրանք հեռու չզգան իրենց:

Հանրակրթության ոլորտում, ըստ էության, մենք ավարտել ենք նախագծման աշխատանքները. կամավոր ատեստավորման, տարակարգերի նոր համակարգի, նախադպրոցական կրթության և հանրակրթության պետական չափորոշիչների, դպրոցների կառուցման, վերակառուցման, հիմնանորոգման, համայնքային կրթահամալիրների ստեղծման մեր ծրագրերը թողարկված են, դպրոցի վերելքի գործընթացը՝ մեկնարկած:

Սիրում եմ բոլորիդ, հպարտանում եմ բոլորովդ և խոնարհվում եմ բոլորիդ առաջ»:

Ամենից շատ դիտված

21:56 Վատ վերաբերմունքի ահազանգ՝ Գյումրիի «Երեխաների տնից»․ տնօրենը հակադարձում է
23:20 Ամուսնությունից հետո «որոնվում է» երգչուհի Դիանա Մխիթարյանը
23:00 Ութ ծոռ ունեցող 72-ամյա կինը թոշակի տարիներին նոր կարիերա է սկսել
14:57 Գորիսում 30-ամյա ծննդկանը երեխա է ունեցել․ ըստ բժիշկների՝ արական սեռի պտուղը մահացած է եղել. ամուսինը սպառնացել է հաշվեհարդարով
23:52 Տիեզերական հարստություն. գտնվել է աստերոիդ, որի ոսկին կարող է Երկրի վրա բոլորին միլիարդատեր դարձնել
20:38 Մեր խորհրդարանը երկրում տիրող բարքերի անողոք հայելին է. Դավիթ Անանյան
11:59 Արագածոտնի մարզի Ջրամբար գյուղում գայլերի ոհմակը հոշոտել է գյուղացու գառները
22:21 Վրաստանում հայտարարել են Հայաստանի հետ սահմանին 225 հազար դոլարի ոսկու ձուլակտորների ներմուծման փորձը կանխելու մասին
22:57 Գյումրիում վթարային ջրանջատում է
23:41 Ինչ է թաքցնում ձեր քսակը. գիտնականները ցույց են տվել, թե ինչ կա իրականում թղթադրամների վրա