Ներքին 4 տարի առաջ - 22:24 04-10-2022

Երևանի հյուրանոցներում ազատ համար գտնել անհնար է, ազատ են միայն լյուքս համարները

ՌԴ-ն փետրվարի 24-ից հատուկ ռազմական գործողություն է անցկացնում Ուկրաինայում, ինչի հետևանքով էլ այնտեղ ապրող հազարավոր հայեր վերադառնում են հայրենիք։

Օրեր առաջ էլ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մասնակի զորահավաքի մասին հրամանագիր է ստորագրել. «Ռուսաստանը, նրա ինքնիշխանությունն ու ամբողջականությունը պաշտպանելու համար անհրաժեշտ եմ համարում աջակցել մասնակի մոբիլիզացիա անցկացնելու առաջարկին: Զորակոչի կենթարկվեն միայն ռեզերվում գտնվող քաղաքացիները, նրանք լրացուցիչ վերապատրաստում կանցնեն՝ հաշվի առնելով հատուկ գործողության փորձը: Այսօրվանից կմեկնարկեն զորահավաքային աշխատանքները», - ասել է ՌԴ նախագահը:

Բանն այն է, որ ՌԴ-ից դեպի ՀՀ մարդկանց մեծ հոսքով պայմանավորված՝ Հայաստանի հյուրանոցներում, հատկապես՝ Երևանում, հնարավոր չէ էժան գներով հյուրանոցային համար գտնել։ Երեկ էլ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, լրագրողների հետ զրույցում անդրադառնալով այն փաստին, որ ներգաղթի հետևանքով ՀՀ-ում տների և հյուրանոցների արժեքները շատ են բարձրացել, հայտնել է, որ արժեքները անցել են նույնիսկ Մոսկվային և Սանկտ Պետերբուրգին:

«Այսօր իմ ընկերը ասաց, որ մեկ գիշերվա համար 500 եվրոյից պակաս հյուրանոց չի կարողանում գտնել: Առաջվա նման հարմար գներով հնարավոր չէ տուն վարձել Երևանում: Հիմա մենք փորձում ենք շուկա մտցնել ավելի մատչելի արժեքներով սենյակներ կամ տներ: Այս առումով աշխատում ենք թե՛ մասնավոր ընկերությունների հետ, թե՛ ներսում փորձում ենք ստեղծել ծրագիր, որը կօգնի թեթևացնել իրավիճակը»,- ասել էր նա:

Այսօր Օragir.news-ը կապվեց Երևանում և մարզերում գործող մի քանի հյուրանոցներ հետ և փորձեց համար ամրագրել։

«R & R Ինն» հյուրանոցից Օragir.news-ին ասացին, որ այս պահին ազատ համար չունեն։

«Իբիս Երևան» հյուրանոցում էլ, պատասխանելով հարցին, թե երեք հոգու համար նախատեսված ընտանեկան համար ունեն, ասեցին, որ այս պահին ազատ համար առհասարակ չունեն։

«Աղաբաբյանս» հյուրանոցից հայտնեցին, որ ազատ համար կարող են տրամադրել միայն մեկ օրով մնացողի։

«Նացիոնալ» և «Թուֆենկյան» հյուրանոցներից էլ մեզ հայտնեցին, որ կարող են տրամադրել միայն լյուքս համարներ, որի գինը մի դեպքում 90․000, իսկ մյուսի դեպքում՝ 119,500 դրամ է։

Մարզերում գործող հյուրանոցներում, համեմատած Երևանի, հնարավոր էր ազատ համար գտնել։

Ամենից շատ դիտված

17:35 2 տարի աշխատակիցներից ամիսը 50 հազար դրամ է պահանջել․ Բյուրակնի դպրոցի նախկին տնօրենը կալանավորվել է
22:40 Մանրամասներ՝ հրազենային վնասվածքով հայտնաբերված զինծառայողի դեպքից
13:40 Կրկին զոհ՝ բանակում. հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով
22:09 «Գյումրու օր» միջոցառումը կկազմակերպվի Սամվել Կարապետյանի միջոցներով, ՔՊ-ականները վրդովված են
23:58 Կանեփ օգտագործողները կարող են չնկատել, թե ինչպես է վատանում իրենց քնի որակը․ հետազոտություն
21:50 Փաշինյանի միջնորդությամբ արգելանք է դրված ոչ միայն իմ, այլև` կնոջս բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
18:50 ՌԴ ՊՆ․ Ռուսական ուժերը վերահսկողություն են հաստատել Խարկովի մարզի երկու բնակավայրերի նկատմամբ
16:00 Փողի մոլուցքը խեղել է մեր ինքնությունը․ թանգարան բաց երկնքի տա՞կ, թե՞ կորսված դիմագիծ
23:50 Փեզեշքիանը դատապարտել է իրանցի ոստիկանի սպանությունը՝ ահաբեկչության դեմ պայքարի կոչ անելով
17:41 Ստեփանավան-Պուշկինո ճանապարհին «ՈւԱԶ»-ը դուրս է գլորվելով է ձորը. կա 1 զոհ, 3 վիրավոր