Ներքին 3 տարի առաջ - 23:08 29-09-2022

Սյունիքի մարզում իրավիճակը շարունակում է մնալ հարաբերականորեն հանգիստ․ պատգամավոր

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Դավիթ Դանելյանը ֆեյբուքյան իր էջում գրառում է կատարել, որում ասվում է․

«Հարգելի հայրենակիցներ, Սյունիքի մարզում իրավիճակը շարունակում է մնալ հարաբերականորեն հանգիստ»:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Պաշտպանության նախարարությունից հայտնեցին, որ ժամը 22։00-ի դրությամբ հայ-ադրբեջանական սահմանին իրադրության փոփոխություն չի արձանագրվել, իրավիճակը հարաբերականորեն կայուն է: