Թե իրենք նախկինում, ինչ են արել՝ էական չէ․ Բեքմեզյանին չի մտահոգում Կարեն Անդրեասյանի ու Երանուհի Թումանյանցի թեկնածությունների առաջադրումը
copy image url

Թե իրենք նախկինում, ինչ են արել՝ էական չէ․ Բեքմեզյանին չի մտահոգում Կարեն Անդրեասյանի ու Երանուհի Թումանյանցի թեկնածությունների առաջադրումը

Ներքին 2 տարի առաջ - 17:38 29-09-2022
Մասնագիտական տեսանկյունից չեմ կարող գնահատել, գուցե արժանի են երկուսն էլ, բայց հաշվի առնելով վերջին տարիների իրադարձությունները նրանց ԲԴԽ անդամ նշանակելու իշխանության նախաձեռնությունը բարի նպատկան չի հետապնդում։ Մեր իշխանությունը անկախ դատական համակարգ չի ուզում։ Այս մասին Oragir.news-ի հետ զրույցում ասաց փաստաբան, նախկին դատախազ Րաֆֆի Ասլանյանն՝ անդրադառնալով Բարձրագույն դատական խորհրդի իրավաբան գիտնական անդամի թափուր տեղերի համար Ազգային ժողովի կողմից արդարադատության գործող նախարար Կարեն Անդրեասյանի և նրա տեղակալ Երանուհի Թումանյանցի թեկնածությունների առաջադրմանը։

«Սա դատական համակարգի կազմաքանդման հերթական գործընթացն է։ Փորձ է արվում հնազանդեցնել դատական համակարգը, սա հետագա քայլերով կտեսնենք ու կհամոզվեք։ Ինչպես Գագիկ Ջհանգիրյանի դեպքում էր՝ այս դեպքում էլ սա կախյալ դատավորների ինստիտուտի ստեղծմանն ուղղված գործողություններ են և նպատակ են հետապնդում ճնշելու անկախ ինքնուրույն գրագետ դատավորներին»,-ասաց Ասլանյանը։

Հիշեցնենք, որ ԲԴԽ անդամին առաջադրվում են մի շարք պահանջներ, որոնցից են քաղաքական չեզոքությունը, դատական իշխանությունը վարկաբեկող, ինչպես նաև դատական իշխանության անկախության և անաչառության վերաբերյալ հանրության վստահությունը նվազեցնող վարքագիծ դրսեւորելուց։ Մինչդեռ Անդրեասյանը ինչպես ՄԻՊ աշխատելու տարիներին է զեկույց ներկայացրել, որում կասկածի տակ էր դրվում դատական համակարգի անաչառությունը, այնպես էլ նախարար աշխատելու տարիներին նա խոսում էր այն մասին, որ դատավորների նկատմամբ ավելի շատ կարգապահական վարույթներ պետք էհարուցվեն։

ԲԴԽ անդամ Գրիգոր Բեքմեզյան Oragir.news-ի հետ զրույցում ասաց, որ չի ցանկանում գնահատել այդ մարդկանց նախկին գործունեությունը՝ նորի հետ համատեքստում, որովհետև պրոֆեսիոնալ իրավաբանի առանձնահատկությունը կայանում է նրանում, որ վերջինս, կախված նրանից, թե ինչ աշխատանք է տվյալ պահին կատարում՝ պետք է լինի պրոֆեսիոնալ։

«Նախ պետք է ընտրվեն նրանք։ Ամեն դեպքում՝ մենք ունենք օրենքով նախատեսված գործընթացներ, որոնցով նրանք պետք է անցնեն։ Երբ ընտրվեն ու գան ԲԴԽ, ինչպես խորհրդի մյուս բոլոր անդամները, այնպես էլ իրենք պարտավոր են պահպանել այն չեզոքությունը, որը նախատեսված է դատական օրենսգրքով։ Թե իրենք նախկինում ինչ են ասել, ինչ են արել՝ էական չէ»։

Դիտարկմանը, թե գոնե Կարեն Անդրեասյանի տեսակետներում ժամանակը որևէ բան չի փոխել՝ նա պատասխանեց, որ որևէ էթիկայի նորմի մեջ չի մտնում, որ իր հնարավոր ապագա գործընկերոջ մասին ինչ-որ կարծիքներ հայտնի։

«Ես որևէ մտահոգություն չունեմ այն առումով, որ եթե ԲԴԽ անդամը՝ ԲԴԽ-ում աշխատելու ժամանակ կդրսևորի գործություն, որը կհակասի ԲԴԽ անդամի երդմանը և օրենքով ԲԴԽ անդամի վրա դրված պարտականություններին՝ ես, որպես ԲԴԽ անդամ, կնախաձեռնեմ համապատասխան գործընթացներ, որոնք օրենքում թույլատրվում է։ Կարծում եմ, բազմիցս ապացուցել եմ իմ գործունեության ընթացքում, որ դա այդպես է։ Դրա համար, էլի եմ ասում՝ կա օրենք և մենք բոլորս պարտավոր ենք ենթարկվել օրենքին։ Կլինեն գործողություններ, որոնք կհակասեն օրենքին՝ կլինեն ԲԴԽ-ի կամ առնվազն իմ կողմից համապատասխան արձագանք։ Չեն լինի, չեն հակասի՝ շատ ավելի լավ, կշարունակենք աշխատելը։ Ես սա չեմ ասում կոնկրետ անձի վերաբերյալ, ես սա ասում եմ բոլոր ԲԴԽ անդամների վերաբերյալ։ Իմ գործունեության ընթացքում ոչ մեկ անգամ եմ ապացուցել, որ ցանակացած գործունեություն, որ ԲԴԽ անդամ անում է և դա իմ կարծիքով, հակասում է օրենքին ու օրենսդրությանը, ես դա բարձրաձայնում եմ։ Այս պահի դրությամբ ես որևէ մեկնաբանություն չունեմ պարոն Անդրեասյանի և տիկին Թումանյանիցի ԲԴԽ գալու վերաբերյալ, որովհետև սա գործընթաց է, որին մենք պարտավոր ենք հետևել որպես ԲԴԽ անդամ։ Թե ինչ կլինի, եթե նրանք ընտրվեն՝ ցույց կտա ժամանակը»։

Ամենից շատ դիտված

13:40 Ազատ աշխարհի բուհերի դռները փակվում են Աննա Հակոբյանի առաջ 
15:35 Կարելի է «սուտ խոսելը նորաձև չէ» արշավ սկսել, որ Պապոյանի նման գործիչները չտարածվեն Հայաստանում
13:35 Ուժգին երկրաշարժ՝ Թուրքիայում
19:20 Եկատերինբուրգում սպանված ադրբեջանցիները Գուրգեն Մարգարյանին կացնահարած Ռամիլ Սաֆարովի զարմիկներն են
16:20 Եթե պարզվի, որ կա քաղաքական դրդապատճառ, ես կկանգնեմ եկեղեցու կողքին. Սարիկ Մինասյան
23:57 Մինչև չամուսնանաս ու քահանա չդառնաս, շները քեզ եղբայր. Ռուբեն Մխիթարյան
22:59 Քարտեզը թափահարելով և փառաբանելով՝ Դուք Ցեղասպանությունն ու բոլշևիկյան էքսպանսիան եք փառաբանում. գիտնականը՝ Փաշինյանին
23:02 Ողբերգական ավտովթար՝ Կոտայքի մարզում․ BMW X3-ը մի քանի պտույտ շրջվել ու հայտնվել է դաշտում. 3 զոհերի մարմինները հայտնաբերվել են մեքենայից դուրս․ shamshyam.com
11:59  Ըստ ռուս եկեղեցու` մեղավորը կանայք են, ոչ թե գարեջուրն ու հեռուստացույցը
21:56 Եկատերինբուրգում ձերբակալվել է տեղի ադրբեջանական համայնքի ղեկավարը