Մամուլ 4 տարի առաջ - 08:15 29-09-2022

Սամվել Բաբայանն ակտիվանում է. Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է.

«Արցախի Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանը հոկտեմբերի 5-ին հավաք է հրավիրել Ստեփանակերտում ՝ քննարկելու Արցախի շուրջ զարգացումները։ Արցախի քաղաքական շրջանակներում անհանգիստ են Բաբայանի վերադարձի առիթով, մի քանի վարկած է շրջանառվում: Բանն այն է, որ 44-օրյա պատերազմից հետո Բաբայանը տեղափոխվել է Հայաստան, մեկ-երկու անգամ է եղել Արցախում, համենայնդեպս՝ հանրային նման միջոցառման չի մասնակցել, առավել եւս՝ կազմակերպել։
Արցախցիները կարծում են, որ նա Փաշինյանի թիմից է եւ նրա կողմից է հովանավորվում։ Եվ եթե վերադառնում է, ապա լուրջ պատճառներ կան, օրինակ՝ կասկածում են, որ Փաշինյանն է գործուղել՝ արցախցիներին նոր ցավոտ զիջումների պատրաստելու համար, որպեսզի, երբ Արցախի գործող վարչախումբը փորձի հակադրվել Արցախը հանձնելու որոշմանը, Բաբայանի միջոցով զսպեն խռովությունները:
Ոմանք էլ կարծում են, որ Բաբայանն ինքն է փախել կործանվող նավից՝ հասկանալով, որ Փաշինյանի իշխանության վերջը մոտ է, եւ շուտով, երբ ստորագրվի խաղաղության պայմանագիրը, ինքն այլեւս Հայաստանում տանիք չի ունենա, եւ ժամանակն է՝ վերադառնալ հայրենիք»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը