Մամուլ 3 տարի առաջ - 08:28 29-03-2023

Սամվել Բաբայանն Արցախում իր ձեռքն է վերցրել մսի բիզնեսը․ Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է.

«Արցախի Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանը, ով մոտ երկու ամիս է՝ տեղափոխվել է Արցախ, փորձում է ձեռքը վերցնել մսի շուկան։ Բլոկադայի մեջ հայտնված Արցախում խնդիրներ են առաջացել բոլոր, այդ թվում՝ ներկրման ոլորտում։ Մինչեւ բլոկադան մսի ներկրմամբ զբաղվել է 2020 թվականի պատերազմում զոհված հերոսներից մեկի եղբայրը, որը շահել է կառավարության տենդերը։ Մեր աղբյուրներն ասում են, որ Արցախ տեղափոխվելուց հետո Բաբայանը, օգտագործելով հայաստանյան իր կապերը, որոշել է անձամբ զբաղվել Արցախ մսի ներկրմամբ, եւ անգամ նախկին ներկրողի հետ ընդհարում է եղել: Ի վերջո, որպեսզի մեծ աղմուկ չբարձրանա, կոմպրոմիսի են եկել՝ ներկրում է Բաբայանի ընտանիքը, իսկ Արցախում իրացնում է նախկին ներկրողը։

Ի դեպ, արցախցիները վերջին շրջանում բողոքում են մսի որակից՝ ասելով, որ նախկին ներկրողը, լինելով մսագործ, երբեք վատ ապրանք չէր ներկրում, իսկ հիմա վատորակ միս են բերում Արցախ։ Փորձեցինք Ս. Բաբայանից կամ նրա շրջապատից որեւէ մեկից մեկնաբանություն ստանալ, սակայն մեր զանգերն անպատասխան մնացին։ Արցախում ոմանք այս փաստից վրդովված են, ասում են` էս նեղ վիճակում էլ Կամանդույուշչին մենակ փող աշխատելու մասին է մտածում, եւ մեղադրում են Արայիկ Հարությունյանին, որ թույլատրել է դա»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

09:00 Հասան Գագիկ Խաչատրյանի ՊԵԿ-ի քավոր-սանիկներին
22:13 ԱՄՆ-ն ու Չինաստանը հսկայական առաջընթաց են գրանցել՝ ի շահ երկու երկրի. Թրամփ
21:13 Ռուսաստանը պատրաստ է վերսկսել բանակցությունները Կիևի հետ. Պուտին
18:11 Արտաշատի դպրոցներից մեկից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են ԲԿ
21:01 Լոռու մարզում Kia-ն բախվել է բետոնե արգելապատնեշներին․ ըստ նախնական տեղեկությունների՝ վարորդը հանկարծամահ է եղել
20:00 Երկրորդ անգամ են սպանել Ալբերտին
21:05 Մի Տարոն Մարգարյան էլ Արայիկ Հարությունյանն է. մեդալների «բարի» ավանդույթը
18:51 Բայրամովը ինչ էլ ասի՝ Միրզոյանը ժպտալու է, իսկ գերիների հարցը լսելիս կարող է ասել՝ «դե ծնգըլ արեցիք»
15:23 Եթե չկիսեի Փաշինյանի քաղաքականությունը, հետևաբար կոալիցիա չէի կազմի. Առուշ Առուշանյան
15:00 Ողբերգություն՝ առանց մեղավորների. ինչու է Ստեփանակերտի վառելիքի պահեստի պայթյունի գործը երեք տարի անց «դոփում տեղում»