Արտաքին 4 տարի առաջ - 18:16 28-09-2022

Թուրքիայի և Ուկրաինայի նախագահները հեռախոսազրույց են ունեցել

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ։ Ինչպես տեղեկացնում է Թուրքիայի նախագահականի հանրային կապերի վարչությունը, հեռախոսազրույցի ընթացքում Էրդողանն ու Զելենսկին քննարկել են ռուս-ուկրաինական պատերազմի հետ կապված զարգացումները։

Թուրքիայի նախագահը իր գոհունակությունն է հայտնել Մոսկվայի և Կիևի միջև գերիների փոխանակման հաջող ավարտի կապակցությամբ, որի շուրջ, իր խոսքով, երկար ժամանակ աշխատել են։ Էրդողանն ընդգծել է, որ Սև ծովով ուկրաինական հացահատիկի արտահանման շուրջ ձեռք բերված համաձայնությունը գործում է՝ ուշադրություն հրավիրելով այն բանին, որ նման մոտեցում կարող է լինել նաև Զապորոժեի ատոմակայանի հարցում։ Նրա խոսքով՝ ատոմակայանի շուրջ ապառազմականացված գոտի ստեղծելու համար անհրաժեշտ միջնորդության և գործընթացի պարզեցման վերաբերյալ թուրքական կողմի առաջարկը շարունակում է ուժի մեջ մնալ։

Էրդողանը նաև անդրադարձել է Ուկրաինայի՝ Ռուսաստանի վերահսկողության տակ անցած շրջաններում Ռուսաստանի կազմ մտնելու հարցով հանրաքվեների անցկացմանը։ Նա նշել է, որ «միակողմանի հանրաքվեների անցկացումը կբարդացնի դիվանագիտական ​​գործընթացի վերականգնմանն ուղղված ջանքերը»։

Թուրքիայի առաջնորդը վերահաստատել է, որ Անկարան պատրաստ է խաղաղ բանակցությունների միջոցով նպաստել պատերազմի հանգուցալուծմանը։

Ամենից շատ դիտված

16:00 13-ամյա աղջկա միջադեպը դիվերսիա էր հասարակության դեմ
09:00 Թմրանյութ, բնակարան, ավտոմեքենա․ 10 դատական հայցերը գուցե ավելանան
18:30 102-րդ ռազմաբազայի զինծառայողները 5 հոգու ծեծել են․ ուկրաինացին բուժում է ստանում, հայերը՝ ոչ
16:04 Արամ Մելիքյանի դուստրը պատրաստվում է հեռանալ Հայաստանից․ ո՞ր երկիր է տեղափոխվելու Էլիզը
10:54 Բժիշկներին թույլ է տրվել մուտք գործել ՔԿՀ՝ միայն Արսեն Գևորգյանի մահվանից հետո․ հայտարարություն
20:24 Արմավիրում ծննդյան արարողությունը վերածվել է «տուրուդմփոցի». մասնակիցների թիվը հասնում է 10-ի
09:35 «Երևանի ավտոբուսը» կպարզաբանի 13-ամյա աղջկան ավտոբուսից իջեցնելու միջադեպը
08:20 Իրինա Մկրտչյանը կմնա․ երաժշտական դպրոցի ծնողները դեմ․ «Ժողովուրդ»
07:55 ՔՊ-ականներին հանձնարարվել է տարածել Աննա Հակոբյանի տեսանյութը․ «Իրավունք»
18:10 Հսկիչն իրավասու չէ ուղևորներին, առավել ևս՝ անչափահասներին, իջեցնել հանրային տրանսպորտից. «Երևանի ավտոբուս»