Ուղիղ եթեր
Արտաքին 3 տարի առաջ - 16:36 16-10-2022

Թուրքիայի և Միացյալ Էմիրությունների նախագահները հեռախոսազրույց են ունեցել

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահ Մուհամեդ բին Զայեդ ալ Նահյանի հետ։ Թուրքիայի նախագահականի հանրային կապերի բաժնի փոխանցմամբ՝ հեռախոսազրույցը կայացել է արաբական կողմի նախաձեռնությամբ։

Տարածված հայտարարության համաձայն՝ հեռախոսազրույցի ընթացքում ԱՄԷ նախագահը ցավակցել է Էրդողանին՝ Թուրքիայի Բարթըն նահանգի ածխահանքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի կապակցությամբ։

Բացի այդ հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են Թուրքիա-ԱՄԷ հարաբերություններին վերաբերող հարցեր։

Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել մի շարք ոլորտներում՝ փոխադարձ ներդրումներից մինչև առևտուր, էներգետիկայից մինչև տրանսպորտ, ենթակառուցվածքներից մինչև տեխնոլոգիաներ և ռազմական ու պաշտպանական արդյունաբերություն, էլ ավելի ամրապնդել երկկողմ համագործակցությունը։

Ամենից շատ դիտված

23:52 Մեսին դարձավ ԱԱ եզրափակչին մասնացկած ամենատարեց դաշտային խաղացողը
00:07 ԵՄ-ն արգելել է ոչնչացնել չվաճառված հագուստներն և կոշիկները
14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
21:40 Մոսկվան կարձագանքի, եթե Կորեայում Typhon համակարգ տեղակայվի
00:15 Իսպանիա -Արգենտինա․ 1-ին խաղակեսն ավարտվեց 0-0
09:12 9-րդ գիշերն անընդմեջ. ԱՄՆ-ն նոր լայնամասշտաբ հարվածներ է հասցրել Իրանին
09:34 Տրիբունաների դժգոհությունը. ԱԱ եզրափակիչից հետո երկրպագուները սուլել են Դոնալդ Թրամփին և Ջանի Ինֆանտինոյին
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին