Հայտնաբերվել է սեպտեմբերի 14-ին անհետ կորած շարքային Սամվել Անթանյանը
Սեպտեմբերի 27-ին հայտնաբերվել է ադրբեջանական լայնածավալ ռազմական ագրեսիայի ժամանակ՝ սեպտեմբերի 14-ից անհայտ կորած համարվող շարքային Սամվել Գրիգորիի Անթանյանը: Զինծառայողի առողջական վիճակը բավարար է։ Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղարը: