Ներքին 4 տարի առաջ - 18:59 27-09-2022

ՀՀ ՄԻՊ-ը հանդիպել է ԵԽ Ժողովրդավարության հարցերով Գլխավոր տնօրեն Մարյա Ռուտանենի և ԵԽ այլ գործընկերների հետ

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը հանդիպել է ԵԽ Ժողովրդավարության հարցերով Գլխավոր տնօրեն Մարյա Ռուտանենի և ԵԽ այլ գործընկերների հետ։

Սեպտեմբերի 27-ին Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը Ստրասբուրգ կատարած աշխատանքային այցի շրջանակներում հանդիպել է ԵԽ Ժողովրդավարության հարցերով Գլխավոր տնօրեն Մարյա Ռուտանենի հետ:

Տիկին Գրիգորյանը ներկայացրել է Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով երեխաների, ինչպես նաև հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների խախտումները, անդրադարձել քաղաքացիական ենթակառուցվածքների և քաղաքացիական անձանց ուղիղ թիրախավորմանը: Այնուհետև Մարդու իրավունքների պաշտպանը ներկայացրել է ԵԽ Ժողովրդավարության գլխավոր տնօրինության մանդատի շրջանակներում իրականացվող ծրագրերի ընթացքին ու ձեռքբերումներին առնչվող մանրամասները:

Տիկին Ռուտանենն իր խոսքում շնորհակալություն է հայտնել Պաշտպանի աշխատակազմին ԵԽ ազգային ու տարածաշրջանային ծրագրերի շրջանակներում համագործակցության համար և ընդգծել երկու հաստատությունների միջև կայուն փոխգործակցության կարևորությունը:

Տիկին Գրիգորյանը հանդիպել է նաև ԵԽ մարդկանց թրաֆիքինգի ու շահագործման դեմ պայքարի փորձագիտական խմբի առաջին փոխնախագահ Անտոանետա Վասիլևայի և փորձագիտական խմբի անդամների հետ: Հանդիպման շրջանակներում քննարկվել են Հայաստանում մարդկանց թրաֆիքինգի ու շահագործման դեմ պայքարի իրավիճակը, անդրադառնալով օրենսդրական կարգավորումներին, մարդկանց թրաֆիքինգի ու շահագործման դեմ պայքարի ազգային գործողությունների ծրագրի իրականացման ընթացքին, ինչպես նաև մշակման փուլում գտնվող նոր ԱԳԾ-ին, հանցագործության բացահայտման գործընթացի շրջանակներում իրավապահ համակարգի արձագանքման մեխանիզմներին և այս ոլորտում Պաշտպանի գործունեությանը:

Ամենից շատ դիտված

18:20 Թույլ չեմ տա երգես․ Կամո Սեյրանյանը դեմ է եղել դստեր՝ երգչուհի դառնալու որոշմանը
18:40 Գոռ Հակոբյանը կիսվել է որդու բուժման առօրյայից կադրերով
22:45 Բժշկության հետ կապ չունեն, բայց ղեկավարում են բուժհիմնարկներ. Գյումրիի պոլիկլինիկաների փոխտնօրենները ՔՊ-ականներ են
20:55 Աննա Վարդապետյանն ընտրվել է միջազգային դատախազական կառույցի փոխնախագահ
20:00 Գերին սփրթնեց, երբ իմացավ՝ ում դիմաց է կանգնած․ Քյոխը
23:25 Երկարատև հիվանդությունից հետո կյանքից հեռացել է քաղաքական գործիչ Մյասնիկ Մալխասյանը
11:20 28,650–ի փոխարեն` 88,650 դրամ. նոյեմբերի 14-ից հասանելի են կենսաչափական անձնագրերի՝ սեղմ ժամկետում տրամադրման ծառայությունները
19:40 Իրենց քաղաքական շահի համար մարդուն բանտարկեցին․ Կարապետյանը՝ Գևորգյանի մահվան մասին
19:50 Համաներում չի լինելու, «Նուբարաշենի» վատ պայմանների մասին էլ տեղյակ են
13:58 Գեղարքունիքում հարսանիքի մասնակից 2 անչափահաս «Ինֆինիտի»-ով վթարի է ենթարկվել․ կա մեկ զոհ, մեկ վիրավոր