Ներքին 4 տարի առաջ - 12:52 27-09-2022

Գնանք տեսնենք ինչպե՞ս է հանձնում Հայաստանը, մաս կազմե՞նք Հայաստանի հանձնելուն․ Սեյրան Օհանյան

Ես չեմ ուզում մեկնաբանել առաջին նախագահի ասածը, բայց փաստ է այն, որ ՀՀ-ն գտնվում է կապիտուլյացիոն վիճակում ու Հայաստանը այս վիճակում հենց այնպես չի հայտնվել։ Այս մասին Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։

«Վերջին տարիների մեր պատմությունը ցույց տվեց, որ իշխանության եկան մարդիկ, որոնք ձախողցին ամեն ինչ՝ և՛ բանակցային գործընթացը, և՛ 30 տարիների կատարած քրտնաջան աշխատանքը։ Այդ ձախողումն է, որ բերեց պատերազմի։ Մեր զոհերի զգալի մասը կարող էր չլինել, եթե պետությունը ապահովեր անվտանգությունը։ Բայց մենք կարող էինք ունենալ նաև ավելի շատ զոհեր, բայց ունենալ հաղթանակ։ Ցավը կայանում է նրանում, որ այս քանակությամբ զոհերի պայմաններում ունեցել ենք պարտություն»,- ասաց Օհանյանը։

Նա նշեց, որ պարտությունից հետո գործող իշխանությունները ամբողջությամբ տապալել են պետական կառավարումը։

«Այս իրավիճակից դուրս գալու առաջին պայմանը այս իշխանություններին փոխելն է, պետք է գան մարդիկ, ովքեր կարող են արտաքին քաղաքականություն վարել, մեր բանակցողը այժմ մշտական ճնշման ներքո է գտնվում։ Ես գիտեմ, որ հայ ժողովուրդը ունակ է իշխանության բերել մարդկանց, ովքեր ունեն ամուր բռունցք այս անելանելի վիճակից դուրս գալու»,- նշեց «Հայաստան» խմբակցության ղեկավարը։
Հարցին՝ ում է տեսնում որպես Փաշինյանին փոխարինող, Օհանյանն ասաց, որ չի ցանկանում կանգ առնել անձերի վրա։

Անդրադառնալով Լևոն Տեր –Պետրոսյանի այն առաջարկին, որ ընդդիմությունը ստեղծված իրավիճակում պետք է իշխանության հետ երկխոսի և համատեղ լուծումներ գտնի, Օհանյանը ասաց․«Մենք գնանք ի՞նչ բանակցենք, գնանք կանգնենք իր կողքին ու տեսնենք ինչպե՞ս է հանձնում Հայաստանը, մաս կազմե՞նք Հայաստանի հանձնելուն»։

Ամենից շատ դիտված

18:20 Թույլ չեմ տա երգես․ Կամո Սեյրանյանը դեմ է եղել դստեր՝ երգչուհի դառնալու որոշմանը
18:40 Գոռ Հակոբյանը կիսվել է որդու բուժման առօրյայից կադրերով
22:45 Բժշկության հետ կապ չունեն, բայց ղեկավարում են բուժհիմնարկներ. Գյումրիի պոլիկլինիկաների փոխտնօրենները ՔՊ-ականներ են
20:55 Աննա Վարդապետյանն ընտրվել է միջազգային դատախազական կառույցի փոխնախագահ
20:00 Գերին սփրթնեց, երբ իմացավ՝ ում դիմաց է կանգնած․ Քյոխը
23:25 Երկարատև հիվանդությունից հետո կյանքից հեռացել է քաղաքական գործիչ Մյասնիկ Մալխասյանը
11:20 28,650–ի փոխարեն` 88,650 դրամ. նոյեմբերի 14-ից հասանելի են կենսաչափական անձնագրերի՝ սեղմ ժամկետում տրամադրման ծառայությունները
19:40 Իրենց քաղաքական շահի համար մարդուն բանտարկեցին․ Կարապետյանը՝ Գևորգյանի մահվան մասին
19:50 Համաներում չի լինելու, «Նուբարաշենի» վատ պայմանների մասին էլ տեղյակ են
13:58 Գեղարքունիքում հարսանիքի մասնակից 2 անչափահաս «Ինֆինիտի»-ով վթարի է ենթարկվել․ կա մեկ զոհ, մեկ վիրավոր