Այսօր լրանում է 2020 թ․ աղետալի պատերազմի 2 տարին։ Ամեն տարի այս օրը պաշտոնյաները, քաղաքական գործիչներն այցելում են Եռաբլուր՝ ի հիշատակ պատերազմում նահատակված հերոսների։
Այս տարի զոհված զինծառայողների հարազատներից ոմանք որոշել են նախօրեին գիշերը հավաքվել Եռաբլուրում եւ թույլ չտալ այս իշխանության ներկայացուցիչների մուտքը պանթեոն։