Մամուլ 4 տարի առաջ - 08:00 17-09-2022

ՀԱՊԿ-ը «գալոչկայի» համար է ժամանե՞լ Երևան․ Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է․

«ՀԱՊԿ Միացյալ շտաբի օպերատիվ խմբի՝ Հայաստան ժամանալուն պես, նախօրեի երեկոյան Նիկոլ Փաշինյանը շտապ հավաք է նախաձեռնել ՔՊ-ական պատգամավորների հետ։ Նա այցելել է խորհրդարան եւ ՔՊ խմբակցության հետ քննարկել իրավիճակն ու իրենց անելիքները։ Փաշինյանի հետ հարցուպատասխանի ժամանակ մոտավորապես ասվել է, որ ՀԱՊԿ օպերատիվ խումբն ընդամենը «գալոչկայի» համար է ժամանել Երեւան, եւ չէին գա, եթե Արեւմուտքը հստակ դիրքորոշում չցուցաբերեր ու հայտարարություններ չաներ՝ ի պաշտպանություն Հայաստանի։

Ուստի պետք է մոբիլիզացնել բոլոր լծակներն ու սեղմել օղակը ՌԴ-ի շուրջ, հակառուսական հայտարարություններ անել՝ եթե ոչ անձամբ իրենք, ապա տարբեր խմբերի ու անհատների գեներացնել, որպեսզի հնարավոր լինի ինչ-որ բան պարտադրել դաշնակցին ու դաշնակից կառույցներին։ Նշենք, որ օպերատիվ շտաբը գլխավորում է գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովը, խումբը պետք է փաստահավաք աշխատանքներ իրականացնի եւ ՀԱՊԿ-ին հաշվետվություն ներկայացնի ստեղծված իրադրության վերաբերյալ, որից պարզ կդառնա, թե ով է նախահարձակ եղել»։

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

22:45 Բժշկության հետ կապ չունեն, բայց ղեկավարում են բուժհիմնարկներ. Գյումրիի պոլիկլինիկաների փոխտնօրենները ՔՊ-ականներ են
20:55 Աննա Վարդապետյանն ընտրվել է միջազգային դատախազական կառույցի փոխնախագահ
23:25 Երկարատև հիվանդությունից հետո կյանքից հեռացել է քաղաքական գործիչ Մյասնիկ Մալխասյանը
13:58 Գեղարքունիքում հարսանիքի մասնակից 2 անչափահաս «Ինֆինիտի»-ով վթարի է ենթարկվել․ կա մեկ զոհ, մեկ վիրավոր
11:20 28,650–ի փոխարեն` 88,650 դրամ. նոյեմբերի 14-ից հասանելի են կենսաչափական անձնագրերի՝ սեղմ ժամկետում տրամադրման ծառայությունները
14:20 Սիրուշոն և Լևոն Քոչարյանը Վարդուհի Վարդանյանի թոռների մկրտության կնքահայրն ու կնքամայրն են
21:15 ԲԴԽ–ն կասեցրել է դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի լիազորությունները
22:00 Խորագիր. Լակմուսի խարտիան, մեր Նավալնին, խցանված Երևան, քաղաքական բանան, անիմանալի ակցիաներ
17:55 Սիրուշոն լուսանկարներ է հրապարակել Վարդուհի Վարդանյանի թոռնուհիների մկրտությունից
11:36 Կենդանի թոշակառուին 1000 դրամ տալու համար պետությունը մահվան նպաստից է գումար խնայում, հետո դա էլ չի տալիս

Ձեզ գուցե հետաքրքրի