Ներքին 4 տարի առաջ - 20:50 16-09-2022

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը՝ «Գազպրոմի» ակցիաների գովազդում

Սոցիալական ցանցերում ակտիվորեն շրջանառվում է «Գազպրոմ» ընկերության ակցիաների գովազդը, որում ընկերությունը բավական կլորիկ եկամուտ է խոստանում հենց ներդրումի առաջին օրը։

Ընկերությունում գովազդային դեմք են ընտրել ոչ ավելի, ոչ պակաս՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին։

Սեփական գովազդն առավել վստահելի ու ուշադրություն գրավող դարձնելու մեթոդ կամ դեմք փնտրելիս ընկերությունը թերևս որոշել է ինչու հեռուն չգնալ, հազիվ թե Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախկին նախարարից ավելի հարմար դեմք սեփական գովազդի համար հնարավոր լիներ գտնել։

Դե, իսկ որ մեր երկրին վերջին շրջանում հենց գործարար ջիղ ու հոտառություն ունեցող նախագահներ են բաժին հասնում, արդեն վաղուց գաղտնիք չէ։

Ամենից շատ դիտված

22:45 Բժշկության հետ կապ չունեն, բայց ղեկավարում են բուժհիմնարկներ. Գյումրիի պոլիկլինիկաների փոխտնօրենները ՔՊ-ականներ են
20:55 Աննա Վարդապետյանն ընտրվել է միջազգային դատախազական կառույցի փոխնախագահ
23:25 Երկարատև հիվանդությունից հետո կյանքից հեռացել է քաղաքական գործիչ Մյասնիկ Մալխասյանը
13:58 Գեղարքունիքում հարսանիքի մասնակից 2 անչափահաս «Ինֆինիտի»-ով վթարի է ենթարկվել․ կա մեկ զոհ, մեկ վիրավոր
11:20 28,650–ի փոխարեն` 88,650 դրամ. նոյեմբերի 14-ից հասանելի են կենսաչափական անձնագրերի՝ սեղմ ժամկետում տրամադրման ծառայությունները
14:20 Սիրուշոն և Լևոն Քոչարյանը Վարդուհի Վարդանյանի թոռների մկրտության կնքահայրն ու կնքամայրն են
21:15 ԲԴԽ–ն կասեցրել է դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի լիազորությունները
22:00 Խորագիր. Լակմուսի խարտիան, մեր Նավալնին, խցանված Երևան, քաղաքական բանան, անիմանալի ակցիաներ
17:55 Սիրուշոն լուսանկարներ է հրապարակել Վարդուհի Վարդանյանի թոռնուհիների մկրտությունից
11:36 Կենդանի թոշակառուին 1000 դրամ տալու համար պետությունը մահվան նպաստից է գումար խնայում, հետո դա էլ չի տալիս