Ներքին 4 տարի առաջ - 11:50 15-09-2022

Լարված իրավիճակ ԱԺ-ում

Ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի ելույթի ընթացքում լարվածություն առաջացավ ելույթ ունեցողի և իշխանական պատգամավորների միջև։

Նա իր ելույթում նշեց, որ իշխանության քաղաքականության ամբողջական փլուզումն է, որ բերել է այս ավերին. «Մարդիկ անօգնական ելքեր են փնտրում: Գիտակցեք, որ պետականության կործանման վտանգի առաջ ենք: Երեկ Ստեփանակերտում հազարավոր մարդիկ նույն ժամին հավաքված էին, էլի ինքնաբուխ: Այդ մարդիկ իրենք դավաճանված, թուրքի դեմ մենակ էին զգում, որովհետեւ լսել էին, որ ԱԺ այս ամբիոնից իրենց մասին խոսող չկա: Հասկացեք, կանգ առեք: Երեկ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ եթե ինքը մի թուղթ ստորագրի մարդիկ իրեն կարող են ասել դավաճան: Մի պահ մտածեք, որ այդ պիտակն ամեն մեկիդ կպնելու է»։

Այս ելույթի ընթացքում ՔՊ-ականները դահլիճից սկսեցին բղավել ու արձագանքելն նրան, ակտիվ էին Վահագն Ալեքսանյանը, Քրիստինե Պողոսյանը, հնչեցին վիրավորանքներ:

Նիստը վարող ԱԺ փոխխոսնակ Հակոբ Արշակյանը փորձում էր լռեցնել պատգամավորներին և կոչ արեց ներկաներին պահպանել սառնասրտություն:

Գեղամ Մանուկյանը շարունակեց. թե ««Ժողովուրդը պոռթկման եզրին է: Հասկացեք, որ այս վիճակից ելքը միակն է՝ նոր իշխանություն, նոր կառավարություն, նոր վարչապետ, որը կարող այս վիճակից դուրս բերել: Նիկոլին փրկելու ժամը չէ, հայրենիքը փրկելու ժամն է»:

Հակոբ Արշակյանը 30 րոպե ընդմիջում հայտարարեց, նա փորձում էր դահլիճից դուրս ուղեկցել Գեղամ Մանուկյանին և ընդդիմադիր պատգամավոր Ագնեսա Խամոյանին:

Ամենից շատ դիտված

23:40 Արսեն Սաֆարյանի դուստրն ամուսնու հետ մեղրամիսն անցկացնում է Բալիում
20:39 4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքով
09:00 Ամասիայի ՔՊ-ացած համայնքապետի ամուսինը «խոշոր ֆեոդալ» է
13:09 Երեկ մահացած զինծառայողը Սևան քաղաքից էր․ հուլիսին զորացրվելու էր
20:35 Մոսկվայում հնարավոր ահաբեկչության վերաբերյալ տեղեկության հիման վրա աշխատանքներ են իրականացվում․ ՌԴ ԱԴԾ
19:20 Դելիում գործարանի հրդեհը չորս մարդու կյանք է խլել, ևս երկուսը վիրավորվել են
22:43 Խնամքի հաստատությունում բարձիթողի վիճակ է․ երեխաս տուն է գալիս ագրեսիվ․ ահազանգ՝ շահառու ծնողից
23:06 Հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայողի դին՝ հրազենային վնասվածքով. ՊՆ
21:00 Նիկոլ Փաշինյանի հետ շփվողների մեջ սերը մեռնում է․ Հարություն Մնացականյան
09:04 Դանակահարություն՝ Երևանում. 15-ամյա երեք տղա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է ԲԿ