Մամուլ 4 տարի առաջ - 07:10 13-09-2022

Իշխանությանը օդ ու ջրի պես հարկավոր է ընդդիմությանը խորհրդարան վերադարձնել․ Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է․

«Իշխող ուժին օդ ու ջրի պես հարկավոր է ընդդիմությանը խորհրդարան վերադարձնել։ Բանն այն է, որ միջազգային կառույցների, հանրության պահանջն է՝ կոնսենսուսային խորհրդարանում վավերացնել Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագիրը։ Ընդդիմադիրներին Ազգային ժողով հետողորմյա անելու համար իշխանությունը, որոշ տեղեկություններով, գործի է դրել իր ունեցած բոլոր լծակները: Երեկ տպավորություն էր, թե ՔՊ-ական պատգամավորների մոտ հայտարարվել էր շարադրության մրցույթ` ընդդիմության վերադարձն ապահովելու թեմայով: Տարբեր լրատվամիջոցներին տված նրանց հարցազրույցներում կարմիր թելի պես ձգվում էր նույն միտքը, որ ընդդիմությունը պետք է վերադառնա խորհրդարան։ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի՝ լրագրողներին ինքնակամ հարցազրույց տալու շահագրգռությունն էլ թերեւս ընդդիմադիրների մասին հայտարարություն անելն էր, նա ընտրեց գործընկերներին «յուղելու եւ դաղելու ոճը»:

Նախ ասաց, թե ընդդիմությունը հայտնվել է լուսանցքում, որ լեգիտիմ չէ, միեւնույն ժամանակ հավելեց, որ պատրաստ են ծափողջույններով գործընկերներին ընդունել խորհրդարան։ Դրանից բացի, մեր տեղեկություններով, Փաշինյանի հրահանգով իրավապահները դոսյեներ են հավաքում երկու խմբակցությունների պատգամավորների վերաբերյալ, առաջիկայում քրեական գործերի տարափ է սպասվում, ոմանց դեպքում սկսել են նրանց հարազատներից։ Հույս ունեն, որ ճնշումների ճանապարհով ընդդիմադիրներին վախեցնելով՝ խորհրդարան կբերեն»։

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

22:45 Բժշկության հետ կապ չունեն, բայց ղեկավարում են բուժհիմնարկներ. Գյումրիի պոլիկլինիկաների փոխտնօրենները ՔՊ-ականներ են
23:25 Երկարատև հիվանդությունից հետո կյանքից հեռացել է քաղաքական գործիչ Մյասնիկ Մալխասյանը
13:58 Գեղարքունիքում հարսանիքի մասնակից 2 անչափահաս «Ինֆինիտի»-ով վթարի է ենթարկվել․ կա մեկ զոհ, մեկ վիրավոր
11:20 28,650–ի փոխարեն` 88,650 դրամ. նոյեմբերի 14-ից հասանելի են կենսաչափական անձնագրերի՝ սեղմ ժամկետում տրամադրման ծառայությունները
14:20 Սիրուշոն և Լևոն Քոչարյանը Վարդուհի Վարդանյանի թոռների մկրտության կնքահայրն ու կնքամայրն են
17:55 Սիրուշոն լուսանկարներ է հրապարակել Վարդուհի Վարդանյանի թոռնուհիների մկրտությունից
22:00 Խորագիր. Լակմուսի խարտիան, մեր Նավալնին, խցանված Երևան, քաղաքական բանան, անիմանալի ակցիաներ
11:36 Կենդանի թոշակառուին 1000 դրամ տալու համար պետությունը մահվան նպաստից է գումար խնայում, հետո դա էլ չի տալիս
09:15 Կարլսենին հաղթելուց հետո․ ինչպե՞ս դասավորվեց Հայկ Մարտիրոսյանի և Յան Նեպոմնյաշչիի դիմակայությունը
17:07 Պռոշյանում «Volkswagen»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և կողաշրջվել․ 18-ամյա աղջիկը մահացել է