copy image url
Ներքին 1 տարի առաջ - 19:38 24-02-2023

Ամուլսարի հանքի շահագործումը ձեռնտու է թե՛ իշխանությանը, թե՛ ընդդիմությանը և թե՛ ադրբեջանցիներին

Օրեր առաջ պարզ դարձավ, որ Եվրասիական զարգացման բանկի և «Լիդիան Արմենիա» ընկերության միջև եռակողմ փոխըմբռնման հուշագիրը կստորագրվի, ինչից հետո էլ Ամուլսարի հանքը կշահագործվի, իսկ պետությունը դրանից կստանա 12 տոկոս բաժնեմաս։ Հարց է առաջանում․ եթե Ամուլսարի հանքը շահագործվեր, հնարավո՞ր է Ջերմուկի ագրեսիան եւ թշնամու առաջխաղացումը չլիներ, արդյոք այսօր հանքի շահագործման որոշումը կայացնելիս այս հանգամանքն են հաշվի առել։ Շատ հարցեր կան, որոնք անպատասխան են մնում։

Մեզ հետ զրույցում Հարվարդի համալսարանի մագիստր, Հանրային կառավարման և քաղաքականության փորձագետը, որը ցանկացավ անանուն մնալ, ասաց, որ իրականում այդ թեզը այդքան էլ ճիշտ չէ. «Ո՞նց կարող է նման բան լինել, երբ ռուսները շահագործում էին հանքերը, ադրբեջանցիները չեկա՞ն, չգրավեցի՞ն․ դա հիմար թեզ է, կամ պատերազմի օրերին որ շրջանառում էի այն, որ Սյունիքում դրոն էին ուղարկել Արծվանիկի պոչամբարի վրա, իրենք գիտեն, որ դա թեթև երկրաշարժից անգամ կարող է լուրջ վնասներ բերել, իսկ ցիանիդով հանքարդյունաբերություն՝ ցանկացած գրագետ մարդ էլ կարող է ասել, որ դրա թույնը շրջակա միջավայրին մեծ վնաս է, ու եթե հարյուր տարի էլ մաքրես, միևնույն է չես ազատվելու դրանից։ Թշնամու համար դա ուղղակի նվեր է, ու թշնամին էլ շատ լավ գիտի, որ անգամ հրթիռով էլ հնարավոր է վնասեն, ապա լուրջ խնդիրներ կարող է առաջանալ, առաջինը խմելու և ոռոգման ջրերի հետ կապված, Որոտան ու հազար ու մի բաներ կան, որը կարող է խառնվել խմելու ջրի հետ։ Նույն դատողությամբ բերեք Ավանում, Երևանում, կամ ցանկացած այլ բնակավայրում թողենք թող ամերիկացիները ձուլարան կամ հանք բացեն. կլինենք «անվտանգ»: Սա ինչ ասելու բան է իբր, էլ ինչ պրիմիտիվ ձև կա մարդկանց մանիպուլացնելու (էական չի միտումնավոր, թե անգիտակից): Ես դեռ չեմ խոսում, որ այս գրառումից երևում է, որ Ամուլսարի շուրջ ձևավորված իրողություններին ընդհանրապես ծանոթ չեք, բայց դիրքորոշում հայտնել չեք վարանում», -նշեց փորձագետը։

Փորձագետի խոսքով՝ «Լիդիան միջազգայինը» ենթարկվեց վերակառուցման (լուծարվեց)` 2020թ. սեպտեմբերի 11-ին Ջերսիի Թագավորական Դատարանի որոշման հիման վրա` ավելի վաղ կանադական դատարանի որոշման հիմքով: Կարելի է ասել սնանկացման եզրին լինելու պատճառով, քանի որ չէր կարողանում սպասարկել պարտքերը` իր ասելով Ամուլսարը շրջափակված էր և չէին կարողանում շահագործել: «Լիդիան Ինթերնեյշնլ»-ի լուծարման գործընթացի պլանով նախատեսվում էր, որ ընկերության լուծարման ավարտին դրա ակտիվները կանցնեն գլխավոր պարտատերերին և նոր ստեղծվող` վերակառուցվող «Լիդիան» ընկերության բաժնետոմսերը գլխավոր պարտատերերի միջև կբաշխվեն հետևյալ կերպ․

- Orion (Համիլտոն, Բերմուդա)` 169,649,245 բաժնետոմս
- RCF (Դենվեր, ԱՄՆ)` 68,830,280 բաժնետոմս
- Osisko (Համիլտոն, Բերմուդա)` 73,030,688 բաժնետոմս

Ընդամենը` 311,510,213 բաժնետոմս:

Այսպիսով, լուծարման արդյունքում «Լիդիանը» Կանադայի բորսայում սակարկվող ընկերությունից դարձավ փակ բաժնետիրական ընկերություն: Ներկայում, «Լիդիան Արմենիայի» կայքում գրված է, որ իր 100% բաժնետերն է կանադա-ամերիկյան «Լիդիան Կանադա Վենչուրս» ՓԲԸ-ն, որը պատկանում է ամերիկյան Orion Mine Finance և կանադական Osisko Gold Royalties ընկերություններին: RCF ընկերության մասին բան չգտա իրենց էջում, կարելի է ենթադրել, որ իր մասնաբաժինը վաճառել է նշված երկուսին: «Լիդիան Արմենիա» էջում հասանելի վերջին ֆինանսական հաշվետվությունները 2021 թվականի համար են: Որոնցում նշված է, որ «Լիդիանի» ընդհանուր ակտիվները 4.7 միլիոն ԱՄՆ դոլար են, ընդհանուր պարտավորությունները շուրջ 480 միլիոն ԱՄՆ դոլար, սեփական կապիտալը շուրջ 133 միլիոն ԱՄՆ դոլար, իսկ կուտակված վնասը 600 միլիոն ԱՄՆ դոլար: Թվերից կարելի է եզրակացնել, որ ընկերությունը պարտքերի ու վնասների մեջ թաղված էր 2021 վերջի դրությամբ: Իսկ նոր զարգացումը հետևյալն է․ Եվրասիական զարգացման բանկը, որն ի սկզբանե ռուսական կառավարության ստեղծած բանկն է, 100 միլիոն դոլար է տալու «Լիդիանին», իսկ վերջինս ներգրավելու է 150 միլիոն այլ աղբյուրից: Այս գումարով ավարտելու են Ամուլսարում հանք գործարկելու շինարարությունը: Նաև կառավարությունը Լիդիանից ստանում է 12.5% բաժնեմաս նվեր ու գրված է, որ շինարարության ընթացքում Լիդիանը տարեկան 7 միլիոն դոլար կտա Ամուլսարի շահագործման գոտում գտնվող համայնքներին: Ես ինչ եմ եզրակացնում այս ամենից: Կառավարությունը ռուսներին բերում է ծրագրի մեջ, որպեսզի մեռած ծրագիրը կենդանացնի և շահագործի հանք երկրի կարևոր ջրային պաշարների կենտրոն առողջարանում: Բոլորը գիտեն, որ այս ծրագրին դեմ եմ եղել, և պատճառների մասին բազմիցս գրել ու խոսել եմ տասնյակ լրատվականներով շուրջ երեք տարի: Համոզմունք ունեմ, որ այս ծրագիրը վնասելու է մեզ և մեր պետությանը, հատկապես, երբ դրանում արդեն ռուսներն են ներգրավվում: Քանի որ շարունակաբար դեմ եմ եղել այս ծրագրին, ասեմ նաև թե ինչ կանեի, եթե լինեի կառավարության ղեկավարը, որպեսզի արդար հանգուցալուծեի այս խնդիրը: Նախ, կպարզեի թույլտվությունների տրման օրինականությունը և «Լիդիանի» գործունեության որոշ դրվագներ, մասնավորապես շինարարական պայմանագրեր, այդ թվում «նախկինների» հետ ասոցացվող շինընկերությունների հետ կնքված: Դրանք տվողներից ոմանք երկրից բացակա են, և ինչքանով տեղյակ եմ, հետախուզման մեջ են այլ թեմաներով: Քանի որ թույլտվությունները տրվել են տարիներ առաջ և բազում ներդրողներ էին ներգրավվել, հատկապես ԱՄՆ-ից և Կանադայից, արդար կլիներ, որպեսզի ծրագիրը կասեցնելուց հետո, որոշակի փոխհատուցում տրվեր: Նաև «Լիդիանին» առաջարկվեր այդ առողջարանի տարածքում հանքի փոխարեն կառուցել և շահագործել առողջարանային մեծ համալիր նաև մեր պետության ակտիվ մասնակցությամբ (ՊՄԳ ներդրումային ծրագիր), որի եկամտաբերությունը կլիներ տասնյակ տարիներ և շատ ավելի մեծ եկամտաբերությամբ, քան սպասվում է Ամուլսարի շահագործումից 10-12 տարի գնահատված կյանքի տևողության ընթացքում: Եվ հանքի ու առողջարանային համալիրի թողած հետևանքները անհամեմատելի են` և՛ մարդկանց կյանքի որակի վրա, և՛ պետության տնտեսական զարգացման վրա: Ես շատ ուրախ կլինեի, եթե Հայաստանում ամերիկյան կապիտալով մեր պետության զարգացմանը նպաստող որևէ գործունեություն ծավալվեր, միայն ոչ մեզ հարստահարող և ռեսուրս կորզող գործունեություն: Իբր եղած խնդիրները քիչ էին, հիմա էլ սրանում ներգրավվում են նաև ռուսներ և ռուսական պետական փողեր: Եվ եթե նախկինում կասկածներ ունեի, հիմա արդեն վստահ եմ, հավատում եմ, որ այս ծրագիրը ունենալու է վատագույն հետևանքները մեր բոլորիս շրջակա միջավայրի, կյանքի որակի և պետության անվտանգության վրա: Կառավարությունը, վերցնելով իր մասնաբաժինը, չի ստուգում այս ամենը։ Ժամանակին, եթե ծրագրում գրվեր, որ տասը միլիարդ դրամ հարկ ենք վճարում, ինչն ի դեպ չափազանցված էր, քանի որ ես չեմ հավատում այդ հաշվարկներին։ Երկու երեք տարի հետո քանդած թողելու են գնան, բաց էլ չեն թողելու, գիտեք, ու եթե այն պետության վզին մնաց, ապա իրենք գումար էլ չեն ունենալու, ու պետությունը ստիպված պետք է գումար ծախսի, դե, վնասների մասին էլ չեմ խոսում։ Նախորդ բոլոր իշխանությունները շահեր ունեն, եթե բացեք «Լիդիանի» էջում շինընկերույթյւոնների, ապա կտեսնեք, նեղ անձնական շահերից ելնելով, դա ձեռնտու է և՛ իշխանությանը, և թե՛ ներկայիս ընդդիմությանը, որոնցից շատերը բաժնեմասեր են ունեցել Ամուլսարից։ Ու նմանատիպ շատ բաներ»։

Ամենից շատ դիտված

15:45 Լարված իրավիճակ՝ Թալինի հիվանդանոցի ծննդատանը. 29-ամյա կինը, ով 3 երեխաների մայր է, մահացել է. shamshyan.com
11:37 Արթուր Չախոյանին ծեծել են, ապա բերման ենթարկել․ Մարինա Խաչատրյանը մանրամասներ է հայտնում
20:31 Կրակոցներ՝ Հրազդան քաղաքում․ կան զոհեր և վիրավոր․ մահացածներից մեկը քրեական հեղինակություն է․ shamshyan.com
22:12 Գնե՛լ Սանոսյան, այդ ծառայությունդ էժան չի՛ նստելու. Բագրատ Սրբազան
19:17 Երևանի բժշկական կենտրոններից մեկում 47-ամյա ծննդկան է մահացել. shamshyan.com
00:19 «Nissan Tida»-ում տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկումով. ավտոմեքենան վերածվել է մոխրակույտի․ shamshyan.com
17:16 Իրանի նախագահ Ռայիսիին տեղափոխող ուղղաթիռը վթարի է ենթարկվել
12:06 Խափանվել է «թուրքական» կուսակցության հիմնադրումը Հայաստանում. կան ձերբակալվածներ․ հայտարարություն
22:46 Ուզում ենք ստին զգետնել, պարտության մատնել, ուզում ենք, որ ճշմարտությունը հաղթանակի․ Բագրատ Սրբազան
20:02 Արծվաշենը պետք է վերադարձվի Արծվաշենում ծնված սերունդների կենդանության օրոք․ Կարեն Հեքիմյան