Ներքին 4 տարի առաջ - 21:59 10-09-2022

Աստղաֆիզիկոս Գարիկ Իսրայելյանը պարգևատրվել է ԵՊՀ ոսկե մեդալով

ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է, որ «Սթարմուս» գիտական հաղորդակցության և արվեստի համաշխարհային փառատոնի անցկացումը Հայաստանում կարևոր մի իրադարձություն էր, որի նպատակն էր միավորել գիտությունը, կրթությունը, արվեստն ու տեխնոլոգիաները՝ պարգևելով բացառիկ զգացողություններ ու անմոռանալի տպավորություններ։

Հավելել է, որ աշխարհում գիտության ոլորտի ամենատպավորիչ ու ամենահեղինակավոր փառատոններից մեկի շնորհիվ Հայաստանը դարձավ Նոբելյան մրցանակակիրների, ականավոր գիտնականների, աշխարհահռչակ երաժիշտների ու արվեստագետների, գիտական հզոր մտքի ու երաժշտության միավորման հարթակ։ Կարծիք է հայտնել, որ այն նոր ոգևորություն բերեց մեր երկիր ու նոր խթան դարձավ՝ վերարժևորելու և առավել կարևորելու գիտության ու կրթության ոլորտները։

«Մենք անչափ հպարտ ենք, որ «Սթարմուսի» համահիմնադիրը աստղաֆիզիկոս Գարիկ Իսրայելյանն է, որը ԵՊՀ շրջանավարտ է ու համալսարանական մեծ ընտանիքի անդամ։ Պարոն Իսրայելյանն իր իսկ կենսագրությամբ ու գործունեությամբ վառ օրինակ է բոլորիս համար, որ պետք է հավատալ սեփական գաղափարներին, չերկնչել, երազել ու ստեղծագործել։

Ես վստահ եմ, որ պարոն Իսրայելյանի ու «Սթարմուսի» շնորհիվ մեր երիտասարդները, ստեղծագործողները, գիտնականները, հետազոտողները, կրթական ու գիտական հաստատություններն այսուհետ նոր եռանդով են շարունակելու իրենց գործունեությունն ու նոր նվաճումներ են գրանցելու։

Հայաստանում գիտության զարգացման ու հանրայնացման, երիտասարդ մասնագետների պատրաստման գործում ունեցած նշանակալի ավանդի և ԵՊՀ-ի հետ արդյունավետ համագործակցության համար Գարիկ Իսրայելյանը պարգևատրվել է ԵՊՀ ոսկե մեդալով։

Պարո՛ն Իսրայելյան, մեկ անգամ ևս շնորհավորում եմ Ձեզ այս պարգևի կապակցությամբ։ Ես վստահ եմ, որ մեր համագործակցության արդյունքում բազմաթիվ հաջողություններ ենք գրանցելու»,-գրել է նա։

Ամենից շատ դիտված

19:30 Ողբերգական պատահար Ռուբեն Գևորգյանին պատկանող Reebok մարզահամալիրում․ ՔԿ-ն քրեական վարույթ է նախաձեռնել
09:01 «Ինեկոբանկը» հրաժարվել է ՔՊ-ականի դեմ հայցից
12:34 Աշտարակի կամրջի տակ տղամարդու դի է հայտնաբերվել, կամրջին՝ նրա ավտոմեքենան
15:00 Չեն հիշում կռիվը, որ խաղաղություն լինի՞. ինչու Փաշինյանը ներողություն չխնդրեց
14:10 Վլադիմիր Գասպարյանը դատի է տվել ՊՆ-ին իր 22-ամյա որդուն բանակ զորակոչելու փորձի համար
07:52 Հաջորդ շաբաթ Իրանի հետ բանակցություններ եմ ակնկալում․ Թրամփ
18:31 «Աթենք»-ի աշխատակիցները բողոքում են 14-ժամյա գրաֆիկից. տնօրենը դժգոհությունները որակում է «չհիմնավորված»
12:22 Ծնվել է ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանի երկրորդ երեխան
20:32 Ցեմենտն աննախադեպ թանկացել է. քաոս կամ թանկացումներ. ինչ է սպասվում
11:15 Եռաբլուրում բացակայում էին միայն նրանք, ում «թեթև ձեռքով» թշնամին հնարավորություն ստացավ սանձազերծել այդ պատերազմը. Ավետիք Չալաբյան