Ներքին 4 տարի առաջ - 20:46 09-09-2022

ՍԱՏՄ տեսուչները սեպտեմբերի 9-ին Երևանում և մարզերում կասեցրել են 245,4 կգ մսի վաճառքը

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեսուչները սեպտեմբերի 9-ին անցկացված անասնահամաճարակային միջոցառումների ընթացքում այցելել են հանրապետության իրացման ցանցի 49 կազմակերպություն, արձանագրություններ են կազմվել 12-ում՝ առկա միս-մսեղիքի սպանդանոցային մորթը փաստող անասնաբուժական Ձև 5 վկայականի բացակայության հիմքով: Ինչպես տեղեկացրին ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից, ընդհանուր առմամբ, կասեցվել է 245,4 կգ մսի վաճառքը:

«Մասնավորապես՝

Երևան - ստուգվել է 5 կազմակերպություն, խախտումներ չեն հայտնաբերվել,
Արագածոտն - ստուգվել է 5 կազմակերպություն, խախտումներ չեն հայտնաբերվել,
Արարատ - ստուգվել է 3 կազմակերպություն, կազմվել է 2 արձանագրություն, կասեցվել է 8,1 կգ (4,1 կգ ՄԵԿ, 4 կգ խոզ) մսի իրացումը,
Արմավիր – ստուգվել է 7 կազմակերպություն, կազմվել է 1 արձանագրություն, կասեցվել է 9 կգ խոզի մսի իրացումը,
Գեղարքունիք – ստուգվել է 6 կազմակերպություն, կազմվել է 3 արձանագրություն, կասեցվել է 113 կգ (95 կգ ԽԵԿ, 18 կգ խոզ) մսի իրացումը,
Լոռի - ստուգվել է 2 կազմակերպություն, կազմվել է 1 արձանագրություն, կասեցվել է 13,3 կգ (6 կգ ԽԵԿ, 7,3 կգ խոզ) մսի իրացումը,
Կոտայք - ստուգվել է 4 կազմակերպություն, կազմվել է 1 արձանագրություն, կասեցվել է 30 կգ (20 կգ ԽԵԿ, 10 կգ խոզ) մսի իրացումը,
Սյունիք – ստուգվել է 7 կազմակերպություն, կազմվել է 1 արձանագրություն, կասեցվել է 22 կգ խոզի մսի իրացումը,
Շիրակ – ստուգվել է 1 կազմակերպություն, խախտումներ չեն հայտնաբերվել,
Վայոց Ձոր – ստուգվել է 2 կազմակերպություն, խախտումներ չեն հայտնաբերվել,
Տավուշ – ստուգվել է 7 կազմակերպություն, կազմվել է 3 արձանագրություն, կասեցվել է է 50 կգ (10 կգ ԽԵԿ, 40 կգ խոզ) մսի իրացումը»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ գործընթացը շարունակական է, այն հանրությանը կներկայացվի ամենօրյա կտրվածքով:

Ամենից շատ դիտված

22:10 42 տարեկանում մահացած կնոջ կուտակային կենսաթոշակը երեխաներին չեն տալիս․ գումարը փոխանցվել է պետբյուջե
22:07 Մոսկվան աջակցում է էներգետիկայի ոլորտում ԱՄՆ մոտեցումներին․ ՌԴ փոխնախարար
11:40 Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը
16:16 Վարդաբլուր գյուղում 39-ամյա տղամարդու դանակահարված մարմին է հայտնաբերվել. samshyan.com
22:42 «Կյանքը բումերանգ է»․ Քրիստինա Եղոյանի ուշագրավ ուղերձը՝ բաժանումից հետո
18:40 «Իմ կյանքը, իմ ընտրությունն եմ»․ Իննա Խոջամիրյանի հրապարակումը՝ Վահե Զիրոյանի երգի քննարկումների ֆոնին
21:26 Արուս Տիգրանյանի դուստրը հիվանդանոցում է
12:27 5000 դոլարի դիմաց փորձում էին սպանել Երևանի մի բնակչի․ երեք հոգի ձերբակալվել է
07:42 Փաշինյանը վա-բանկ է գնում․ «Հրապարակ»
23:57 Պուտինն անձնական ինքնաթիռ է ուղարկել Թեհրան՝ Իրանի ԱԽ քարտուղարին Մոսկվա տեղափոխելու համար․ «Իրանցի լրագրողի օրագիր»