Ուղիղ եթեր
Ներքին 3 տարի առաջ - 19:51 07-09-2022

Այս տարի վարորդական իրավունքից զրկվել է 1727 քաղաքացի

Հանրապետությունում ճանապարհային երթևեկության անվտանգությունն ապահովվում է ոստիկանության կողմից։ Ճանապարհային երթևեկության անվտանգության, ինչպես և տրանսպորտային միջոցների շահագործման սահմանված կարգի դեմ ուղղված իրավախախտումները հիմնականում նախատեսում են վարչական պատասխանատվություն։ Այսինքն, ճանապարհային երթևեկության կանոնների խախտում հայտնաբերելու դեպքում պարեկներն ու ճանապարհային ոստիկանները կազմում են վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն, տեղեկացնում է Ոստիկանությունը։

Բայց որոշ իրավախախտումներ՝ կապված հասարակական ավելի բարձր վտանգավորության հետ, նախատեսում են քրեական պատասխանատվություն։ Դրանցից է, օրինակ, վարորդական իրավունքի վկայականից զրկված, կասեցված կամ առանց վարորդական վկայականի և ոչ սթափ վիճակում տրանսպորտային միջոց վարելը։ Ի դեպ, նման դեպքերը քիչ չեն։ 2022 թվականի հունվարից մինչև սեպտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում պարեկային ծառայության կողմից արձանագրված իրավախախտումներով միայն Երևանի քննչական տարածքային տարբեր ստորաբաժանումներ ուղարկված նյութերով վարորդական իրավունքից զրկվել է 1727 քաղաքացի։ Իսկ նույն ժամանակահատվածում հայտնաբերվել է վարելու իրավունքից զրկված 562 քաղաքացի, որոնք մեքենա են վարել։ Բոլոր դեպքերով նախաձեռնվել են քրեական վարույթներ։

«ՀՀ քրեական օրենսգրքի 344-րդ հոդվածի առաջին մասի համաձայն՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ կասեցված անձի կողմից տրանսպորտային միջոց վարելը պատժվում է ընդհուպ մինչև կարճաժամկետ ազատազրկմամբ։ Նույն հոդվածի երկրորդ մասի համաձայն, երբ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ իրավունքը կասեցված կամ առանց վարորդական վկայականի վարորդը մեքենան վարում է ոչ սթափ վիճակում, կամ հրաժարվում է, կամ խուսափում սթափության վիճակի զննություն անցնելուց, տվյալ դեպքում նախատեսվում է ավելի խիստ քրեական պատասխանատվություն՝ ընդհուպ մինչև ազատազրկում 2 տարի ժամկետով»,– պարզաբանել է ՊԾ իրավաբանական բաժանմունքի պետ Հարություն Իսահակյանը:

«Եթե պարեկային ծառայողը իր ծառայության ընթացքում հայտնաբերում է նման վարորդի, ապա պարտավոր է արգելել տրանսպորտային միջոցի երթևեկությունը և այն տեղափոխել ոստիկանության պահպանվող հատուկ տարածք։ Ինչպես և՝ պարեկային ծառայողը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով իրավունք ունի ձերբակալելու իրավախախտ վարորդին։ Բացի այդ, պարեկային ծառայության կողմից արձանագրվում է իրավախախտման, այսինքն՝ հանցանքի փաստը և քրեական դատավարությամբ սահմանված, պատշաճ հաղորդման ձևով ուղարկվում է նախաքննական մարմին՝ քրեական վարույթ նախաձեռնելու նպատակով»,– հավելել է նա։

Ոստիկանի օրինական պահանջը չկատարելու կամ, այլ կերպ ասած, ոստիկանին դիմադրություն ցույց տալու համար ևս քրեական օրենսդրությամբ նախատեսված է պատիժ։ Այդ իսկ պատճառով, եթե վարորդը համաձայն չէ պարեկի գործողությունների հետ կամ գտնում է, որ իր նկատմամբ պարեկի կողմից տեղի է ունեցել հակաօրինական որևէ գործողություն, ապա դրա լուծումը մեկն է. վարորդը կարող է բողոքարկել պարեկային ծառայողի գործողությունները օրենքով սահմանված կարգով։

«Հարգելի՛ վարորդներ, մի՛ խախտեք ճանապարհային երթևեկության կանոնները։ Հիշե՛ք, որ առանց վարորդական իրավունքի վկայականի և ոչ սթափ վիճակում, ինչպես և վարորդական իրավունքից զրկված կամ կասեցված վիճակում տրանսպորտային միջոց վարելը հանցագործություն է, ինչի համար նախատեսված է ազատազրկում։ Ոստիկանությունն այս ուղղությամբ միջոցառումները հետևողականորեն շարունակելու է»,– ասվում է Ոստիկանության տարածած հաղորդագրությունում։

Ամենից շատ դիտված

23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
23:34 «Մարտի 1»-ի գործը բացահայտված է. Քոչարյանը ընտրություններից հետո պետք է բանտ նստի. Փաշինյան
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
23:27 Ուկրաինան առաջարկում է դադարեցնել հակամարտությունը․ Զելենսկին՝ Պուտինին
23:13 Թող գա տեսնենք՝ ով է կատուն, և ով է առյուծը. Փաշինյանը մեղադրել է Ծառուկյանին
17:11 Ոչ մի ադրբեջանցի չի կարող հող գնել այստեղ․ քաղաքացիները՝ «Սաֆարովի կանխարգելման» օրենքի մասին
18:06 Բագրատ Սրբազանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքի
21:38 Հայկ Մարությանը Փաշինյանին հրավիրեց բանավեճի և հեռացավ դահլիճից
22:57 Ադրբեջանցիների` այսպես կոչված «վերադարձի» սպառնալիքը իրական է. Նարեկ Կարապետյան