Դավիթ Համբարձումյանը դատապարտվեց 6 տարի 3 ամիս ազատազրկման Հայաստանում ջերմաստիճանը կնվազի․​​​​​​​օրվա ընթացքում տեղումներ չեն սպասվում Քարի լիճ տանող ճանապարհը փակ է Իտալիայում 9-րդ դարի հայկական եկեղեցում թոնիր է հայտնաբերվել․ նոր բացահայտումներ՝ հայերի պատմական հետքի մասին Մերկասառույցի պատճառով վթար Երևանում․ բախվել են քաղաքապետարանի տրոլեյբուսն ու «Chevrolet Volt»-ը․Shamshyan.com Սարավան-Զանգեր ճանապարհին պարեկները կանխել են հնարավոր ողբերգությունը՝ օգնելով տասնյակ վարորդների․ Shamshyan.com Երևանում չինացի երիտասարդը հայտնել է 8 մլն դրամի կողոպուտի մասին․ կասկածյալը ձերբակալվել է․Shamshyan.com Սեյրան Օհանյանի նկատմամբ բնակարանների տրամադրման գործով քրեական հետապնդումը դադարեցվել է Շինարարական ամրաններն ընկել են Դեմիրճյան փողոցում կայանված ավտոմեքենայի վրա Արարատի պարեկները մեքենայում հայտնաբերել են 115 փաթեթ թմրանյութ
Ներքին 4 տարի առաջ - 18:03 05-09-2022

ՊԵԿ-ի հայստանյան պատվիրակությունը մասնակցել է ՏՀԶԿ-ի «Ասիայի նախաձեռնության» երկրորդ բարձրաստիճան հանդիպմանը

Հայաստանի պատվիրակությունը, Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանի և Ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանի գլխավորությամբ, օրերս Ինդոնեզիայում մասնակցել է Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ) «Ասիայի նախաձեռնության» երկրորդ բարձրաստիճան հանդիպմանը:

Ինչպես հայտնում են ՊԵԿ-ից, «Ասիայի նախաձեռնության» երկրորդ բարձրաստիճան հանդիպումը կայացել է «Աջակցություն վերականգնմանը՝ հարկման թափանցիկության բարձրացման միջոցով» խորագրի ներքո։ Հանդիպման առանցքում եղել են ասիական տարածաշրջանում հարկային մարմինների միջև միջազգային համագործակցության, հարկման նպատակով ֆինանսական տեղեկությունների հասանելիության ապահովման, հարկումից խուսափման և ապօրինի ֆինանսական հոսքերի դեմ պայքարի խնդիրները:

«Ասիայի նախաձեռնությունը» մեկնարկել է դեռևս անցյալ տարի՝ նպատակ ունենալով աջակցել ՏՀԶԿ Հարկման նպատակով թափանցիկության և տեղեկատվության փոխանակման գլոբալ ֆորումի կողմից մշակված տեղեկությունների փոխանակության ստանդարտների ներդրման համաշխարհային ջանքերին և ձևավորել ասիական տարածաշրջանին հարմարեցված լուծումներ՝ ՏՀԶԿ ստանդարտները ներդնելու համար։

Հանդիպմանը մասնակցել են «Ասիայի նախաձեռնությունը» ստորագրած 15 ենթադատությունների բարձրաստիճան ներկայացուցիչներ՝ Հայաստանից, Չինաստանից, Ճապոնիայից, Հնդկաստանից, Ինդոնեզիայից, Հարավային Կորեայից, Մալայզիայից, Մոնղոլիայից, Մալդիվներից, Թաիլանդից, Սինգապուրից, Հոնկոնգից (Չինաստան), Մակաոյից (Չինաստան), Պակիստանից և Բրունեյից։

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը «Ասիայի նախաձեռնության» երկրորդ բարձրաստիճան հանդիպմանը հանդես է եկել Հայաստանում իրական շահառուների հայտարարագրման համակարգի ներդրման փորձին նվիրված շնորհանդեսով։

Հանդիպման մասնակիցները քննարկել են «Ասիայի նախաձեռնության» գործունեության ոլորտները, ֆինանսական հաշիվների մասին տեղեկությունների ավտոմատ փոխանակման արդյունավետությունը և մի շարք այլ հարցեր: Փոխանակվել է նաև կամավոր բացահայտման սխեմաների և իրական շահառուների մասով արդյունավետ համակարգի ձևավորման փորձը։ Հանդիպման արդյունքներով հաստատվել է «Ասիայի նախաձեռնության» շրջանակում առաջիկա գործունեության բարձրաստիճան աշխատանքային ծրագիրը։

Հայաստանը միացել է «Ասիայի նախաձեռնությանը» 2022 թ.-ի օգոստոսին։ Ակնկալվում է, որ Հայաստանի մասնակցությունը նախաձեռնությանը հնարավորություն կընձեռի զարգացնել հարկային վարչարարության ոլորտում միջազգային համագործակցությունն ասիական տարածաշրջանի գործընկերների հետ, ապահովել այդ երկրներից հարկային տեղեկությունների հասանելիությունը Հայաստանի հարկային մարմնի համար, ակտիվացնել ասիական տարածաշրջանի երկրների հետ հարկային տեղեկատվության արդյունավետ փոխանակումը, ինչպես նաև հարկումից խուսափման դեմ պայքարում իրականացնել լավագույն փորձի փոխանակում՝ նպաստելով ՀՀ հարկային վարչարարության արդյունավետության բարձրացմանը։

Ամենից շատ դիտված

21:43 Մեռնեք էլ, «ալիևյան սահմանադրությունը» Հայաստանում չի գործելու. Ռուբեն Մխիթարյանը՝ Միրզոյանին
21:37 Իտալիայում հայկական թոնիր է հայտնաբերվել․ հնագետները նոր բացահայտումներ են արել
13:08 ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետը ծնվել է Լեռնային Ղարաբաղում, մյուս բոլոր արցախցիները՝ Ադրբեջանո՞ւմ
22:07 Խոշոր ավտովթար՝ Երևանում․ բախվել են «BMW X6»-ը, «BMW 640I»-ն և «Toyota Prado»-ն․ կան վիրավորներ
23:35 Բաքվում «Բարսելոնայի» և «Սաբահի» խաղի ժամանակ ռուս երկրպագու է մահացել
16:00 Ինչու «Մերգելյանի» տնօրեն դրեցին Տիգրան Արզաքանցյանին
13:30 Բաղմանյանի խնամուն էլ դատապարտել են 100 ժամ հանրային աշխատանքների
18:14 Դավիթ Համբարձումյանը դատապարտվեց 6 տարի 3 ամիս ազատազրկման
17:07 Էս ո՞նց ես մեծացել․ Կամո Սեյրանյանը ԱՄՆ-ում հանդիպել է երջանկահիշատակ Հայկոյի որդուն
10:58 Կոտայքի մարզում «Mercedes»-ի վարորդն ու ուղևորը փորձել են փախուստի դիմել և մեքենայով մոտ 500 մետր քարշ են տվել ոստիկանին