Ներքին 4 տարի առաջ - 17:21 05-09-2022

Արգիշտի Քյարամյանը ՀՀ քննչական կոմիտեի ներքին անվտանգության վարչության նոր պետ է նշանակել

Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի հրամանով Հայկ Երեմյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի ներքին անվտանգության վարչության պետ, տեղեկացնում են Քննչական կոմիտեից։

Արդարադատության առաջին դասի խորհրդական Հայկ Պավլենի Երեմյանի
կենսագրությունը
Հայկ Պավլենի Երեմյանը ծնվել է 1983 թվականին, Մարտունու շրջանի Լիճք գյուղում:
2003թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատը:
2005թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի մագիստրատուրան:
2014թ. ավարտել է Քիլի Քրիստիան-Ալբրեխտի անվան համալսարանի իրավագիտության ֆակուլտետի մագիստրատուրան:
Աշխատանքային գործունեություն
2005-2010թթ. – ՀՀ ՊՆ 28233 զորամասի ավագ սպա իրավաբան
2010-2011թթ. – «ՀՀ դատական դեպարտամենտ» ՊԿՀ-ում կազմակերպաիրավական վարչության կրտսեր մասնագետ
2011-2012թթ. – «ՀՀ դատական դեպարտամենտ» ՊԿՀ-ում կազմակերպաիրավական վարչության մասնագետ
2012-2013թթ. – «ՀՀ դատական դեպարտամենտ» ՊԿՀ- ում կազմակերպաիրավական վարչության ավագ մասնագետ
2014-2015թթ. – «ՀՀ դատական դեպարտամենտ» ՊԿՀ-ում կազմակերպաիրավական վարչության ավագ մասնագետի պարտականությունների ժամանակավոր կատարող
2016-2018թթ. – Գեղարքունիքի մարզի դատախազության դատախազ
2018-2019թթ. – Գեղարքունիքի մարզի դատախազության ավագ դատախազ
2019-2020թթ. – Արագածոտնի մարզի դատախազության ավագ դատախազ
2020-2021թթ. – ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենի խորհրդական
2021-2022թթ. –ՀՀ գլխավոր դատախազության ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության դատխազ, ավագ դատախազ
Պարգևներ
Ծառայողական պարտականությունները բարեխղճորեն կատարելու համար խրախուսվել է գերատեսչական տարբեր պարգևներով:
Այլ տվյալներ
Ամուսնացած է:

Ամենից շատ դիտված

13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
08:01 Թրամփը բացատրել է ՌԴ-ի դեմ «դժոխային պատժամիջոցներից» հրաժարվելու պատճառը
20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան