Ներքին 4 տարի առաջ - 23:58 03-09-2022

Ի հեճուկս բազմաթիվ մարտահրավերների՝ կրկին արարում և կորցրածի դիմաց կառուցում ենք․ Արտակ Բեգլարյան

Երեկ Արցախի Հանրապետության հռչակման 31-րդ տարեդարձի միջոցառումների շրջանակներում մասնակցել ենք Ասկերանի շրջանի Աստղաշեն համայնքի նորակառույց բնակավայրի բացման արարողությանը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Արցախի պետնախարար Արտակ Բեգլարյանը:

«Երեկ Արցախի Հանրապետության հռչակման 31-րդ տարեդարձի միջոցառումների շրջանակներում մասնակցել ենք Ասկերանի շրջանի Աստղաշեն համայնքի նորակառույց բնակավայրի բացման արարողությանը:

Ասկերանի վերին ենթաշրջանի բռնազավթված Սղնախ, Մոշխմհատ, Ջրաղացներ և Մադաթաշեն համայնքների 95 տեղահանված ընտանիքներ առաջիկայում տեղափոխվելու են իրենց նոր բնակարանները, իսկ բնակավայրում պետական միջոցներով կառուցվող տների ընդհանուր թիվը 130 է: Այս դժվարին պայմաններում մեր անկախության տոնի նշանավորման լավագույն ձևերից մեկը հենց բնակարանամուտ տոնելն է, որը ցուցադրում է հայրենի հողին կառչելու մեր մղումը:

Այսօր, ի հեճուկս բազմաթիվ մարտահրավերների, կրկին արարում ենք և կորցրածի դիմաց կառուցում ենք, որպեսզի մեր կեցությամբ, գոյությամբ ու արարումով Արցախը պահենք հայկական: Բնակարանային հարցերի կոմիտեն անցկացրել է վիճակահանություն՝ նոր առանձնատների տրամադրման գործընթացը ադարացի ու թափանցիկ կերպով կազմակերպելու նպատակով:

Շնորհակալություն շինարարներին, բնակարանային հարցերի կոմիտեի թիմին՝ այս ծրագիրը հավուր պատշաճի կյանքի կոչելու համար, և շնորհավորանքներս ու լավագույն բարեմաղթանքներս բոլոր շահառուներին»:

Ամենից շատ դիտված

22:45 Բժշկության հետ կապ չունեն, բայց ղեկավարում են բուժհիմնարկներ. Գյումրիի պոլիկլինիկաների փոխտնօրենները ՔՊ-ականներ են
23:25 Երկարատև հիվանդությունից հետո կյանքից հեռացել է քաղաքական գործիչ Մյասնիկ Մալխասյանը
13:58 Գեղարքունիքում հարսանիքի մասնակից 2 անչափահաս «Ինֆինիտի»-ով վթարի է ենթարկվել․ կա մեկ զոհ, մեկ վիրավոր
11:20 28,650–ի փոխարեն` 88,650 դրամ. նոյեմբերի 14-ից հասանելի են կենսաչափական անձնագրերի՝ սեղմ ժամկետում տրամադրման ծառայությունները
14:20 Սիրուշոն և Լևոն Քոչարյանը Վարդուհի Վարդանյանի թոռների մկրտության կնքահայրն ու կնքամայրն են
17:55 Սիրուշոն լուսանկարներ է հրապարակել Վարդուհի Վարդանյանի թոռնուհիների մկրտությունից
17:07 Պռոշյանում «Volkswagen»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և կողաշրջվել․ 18-ամյա աղջիկը մահացել է
11:36 Կենդանի թոշակառուին 1000 դրամ տալու համար պետությունը մահվան նպաստից է գումար խնայում, հետո դա էլ չի տալիս
09:15 Կարլսենին հաղթելուց հետո․ ինչպե՞ս դասավորվեց Հայկ Մարտիրոսյանի և Յան Նեպոմնյաշչիի դիմակայությունը
12:19 Ինչու է նոր կենսաչափական անձնագիրը դարձել լայնարձակ գովազդի ենթակա մի «ապրանք». քաղաքագետ