Ուղիղ եթեր
Ներքին 4 տարի առաջ - 20:18 03-09-2022

Արցախի ՄԻՊ-ը անդրադարձել է «Վերածննդի» հրապարակում կազմակերպվող հավաքի մասնակիցների հայտարարություններին

Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանն անդրադարձել է Ստեփանակերտի «Վերածննդի» հրապարակում կազմակերպվող հավաքի մասնակիցների հայտարարություններին։

Նա Ֆեյսբուքի իր էջում գրել է․«Արձագանքելով Ստեփանակերտի «Վերածննդի» հրապարակում կազմակերպվող հավաքի մասնակիցների կողմից հնչեցված հայտարարություններին առ այն, որ պետական մարմինների, պաշտոնատար անձանց, ուսումնական հաստատությունների պատասխանատուների կողմից ճնշումներ են գործադրվում հավաքի մասնակիցների նկատմամբ՝ Մարդու իրավունքների պաշտպանը հարկ է համարում նշել, որ Արցախի Հանրապետության Սահմանադրությունը սահմանում է խաղաղ, առանց զենքի հավաքներին ազատորեն մասնակցելու և դրանք կազմակերպելու յուրաքանչյուրի իրավունքը։

Հավաքների ազատության մասին Արցախի Հանրապետության օրենքի 6֊րդ հոդվածի համաձայն՝ ոչ ոք իրավունք չունի պարտադրելու անձին մասնակցելու որևէ հավաքի կամ խոչընդոտելու նրա մասնակցությունը որևէ հավաքի։

Մարդու իրավունքների պաշտպանը կոչ է անում բոլոր պետական մարմիններին և պաշտոնատար անձանց առաջնորդվել բացառապես օրենսդրական կարգավորումներով՝ բացառելով հավաքների մասնակցության սահմանափակման հետ կապված ոչ իրավաչափ գործողությունները։

Միաժամանակ տեղեկացնում ենք, որ Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները ներկա են լինում հավաքի վայրում՝ հավաքի ընթացքի դիտարկում իրականացնելու նպատակով»։

Ամենից շատ դիտված

08:05 Ստեփանավանում առաջատար է «Գործարարը»՝ Արմեն Գրիգորյանի առաջնորդությամբ
22:25 Նիկոլ Փաշինյանը տիկնոջ հետ ներկա է եղել «Լռության էքսպոնատներ» ցուցադրության բացմանը
21:41 Կիրանցում «Քաղաքացիական պայմանագիրը» ստացել է ձայների 88.89%-ը
22:53 Թրամփը հայտարարել է առաջիկայում Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունների մասին
11:47 «Չայնիի» ոլորաններում 4 մեքենայի բախման հետևանքով վիրավորներ կան․ հայտնի են նրանց ինքնությունները
10:00 Կանացի շարֆ` նվեր Նիկոլ Փաշինյանին, իսկ Աննա Հակոբյանի նվերները չեն հայտարարագրվում
21:56 Ժամը 20:00-ի դրությամբ մասնակցության արդյունքները
13:45 Թաթուլ Պետրոսյանի մահից հետո Միլենան առաջին անգամ անդրադարձել է իրենց ընտանեկան խնդիրներին
22:08 Եվրահանձնաժողովը Ուկրաինային 70 մլրդ եվրո հատկացնելու ուղիներ է փնտրում
13:22 Երևան-Աշտարակ ճանապարհի վթարից տուժած երկու երեխայի վիճակը ծայրահեղ ծանր է․ մեկ երեխա մահացել է