Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 21:40 31-08-2022

Նիկոլականը սպառնում է Օragir.news-ին, որ աշխատակիցներին ծեծել կտա

Ամիսներ առաջ փողոցում հարցախույզի ժամանակ Oragir.news-ին էր մոտեցել մի քաղաքացի՝ Էդգար Թագվորյան անուն-ազգանունով։ Վերջինս մեր լրագրողին ասել էր, թե ինքն էլ է ուզում հարցման թեմայի վերաբերյալ կարծիք հայտնել, մեր լրագրողն էլ վերջինիս ընձեռել էր այդ հնարավորությունը։

Թագվորյանն էլ, առիթից օգտվելով, նախ որոշել էր ցուցադրել իր ոտքերը, որոնց վրա Նիկոլ Փաշինյանի նկարներն էր դաջել։ Վերջինս նաև ասում էր, որ «նոր է եկել Իստամբուլից, տուրիստական գնացել է կայֆավատների մեջ»։

Նշենք՝ դա այն ժամանակաշրջանն էր, երբ Երևան-Ստամբուլ առաջին չվերթը տեղի ունեցավ, և շատ քաղաքացիներ վրդովվել էին, որ Էդգար Թագվորյանը «Իստամբուլում կայֆավատներ է արել»։

Այդ անձը տեսանյութի հրապարակումից հետո բազմիցս զանգահարել է խմբագրություն ու պահանջել, որ տեսանյութը հեռացվի, իր այդ պահանջը, բնականաբար, մերժվել է, քանի որ նա նման պահանջ ներկայացնելու իրավունք չուներ, և հետո տեսանյութը արդեն իսկ լայնորեն տարածվել էր այլ լրատվամիջոցներով ու սոցիալական ցանցերով, բացի այդ էլ՝ ինքն էր ցանկացել ԶԼՄ-ին ցուցադրել իր ոտքերը, պատմել «Իստամբուլի կայֆերի մասին»։

Տեսանյութի հրապարակումից գրեթե 6-7 ամիս անց Էդգար Թագվորյանը կրկին զանգել է Օragir.news-ի խմբագրություն և կրկին սպառնալիքներ հնչեցրել, թե ինչ-որ մարդկանց գումար կվճարի, և այդ մարդիկ Oragir.news-ի աշխատակիցներին ծեծի կենթարկեն, ապա կստիպեն, որ վերջիններս տեսախցիկների առաջ իրենից ներողություն խնդրեն։

Թագվորյանն այս անգամ էլ ասում է, թե իբր ռուս-ուկրաինական պատերազմով պայմանավորված՝ ինքը չի կարողացել Հայաստան գալու այլ տարբերակ գտնել, և Ստամբուլով է եկել, մինչդեռ ամիսներ առաջ ասում էր, թե «տուրիստականով գնացել է կայֆավատների մեջ»։ Սա էլ մի կողմ․ ռուս-ուկրաինական պատերազմը սկսվել է 2022 թվականի փետրվարի 24-ին, տեսանյութը մեր յութուբյան ալիքում հրապարակվել է փետրվարի 23-ին, այսինքն՝ ռուս-ուկրաինական պատերազմից 1 օր առաջ, հետևաբար, ինքը չէր կարող պատերազմի պատճառով Ստամբուլ գնալ։

Տեսանյութում Թագվորյանն ասում է, որ «Նիկոլ Փաշինյանը պիտի մնա», ոտքին էլ նրա պատկերն է դաջել, սակայն մեզ ուղղված սպառնալիքների հետ մեկտեղ նաև Նիկոլ Փաշինյանին էր հայհոյում, այսինքն՝ այն մարդուն, որի պատկերը դաջել է իր մարմնին։ Եվ այսպիսի մտահորիզոն ունեցող անձը իրեն իրավունք է վերապահում զանգահարել լրատվամիջոցին ու հոխորտալ, բռնություն գործադրելու սպառնալիքներ տեղալ, վիրավորել մեր աշխատակիցներին։ Ակնհայտ է, որ սույն «նիկոլականը» ապօրինի գործողություններով փորձում է միջամտել ազատ մամուլի աշխատանքին, փորձում է ճնշումներ գործադրել, նաև բացահայտ սպառնալիք է հնչեցնում, որ պատրաստվում է հաշվերհադար տեսնել։ Ուստի հրավիրում ենք իրավապահ մարմինների ուշադրությունը, և հորդորում, որ այս հրապարակումը դիտեն որպես հաղորդում հանցագործության մասին։

Նշենք, որ ի տարբերություն տեսագրության` ձայնագրությունը մոնտաժված է, քանի որ սույն անձը խոսակցության ընթացքում իրեն թույլ է տվել արտահայտություններ, որոնք կարող էր անել միայն Նիկոլ Փաշինյանի դիմանկարը ոտքին դաջած մարդը։

Ամենից շատ դիտված

18:45 Ոնց են ավտոբուսներով Աշտարակի համայնքապետարանի մոտից մարդկանց տանում ՔՊ հավաքին
17:13 Երջանիկ պատահականությամբ բոլորը Վանաձորից «կամավոր», կազմակերպված գնում են Փաշինյանի հանրահավաքին. Մենուա Սողոմոնյան
14:59 Երեկ ամբողջ Հայաստանը տեսավ, թե ինչպիսի անհավասարակշիռ մարդ է զբաղեցնում վարչապետի պաշտոնը․ Նարեկ Կարապետյան
11:40 Սամվել Կարապետյանը խոստանում է անվճար էլեկտրաէներգիա և ջուր՝ անապահով ընտանիքների համար
20:45 «Ուժեղ Հայաստան»-ի գրանցումը ուժը կորցրած կամ անվավեր ճանաչելու ողջամիտ իրավական հնարավորություն առկա չէ․ փաստաբան
19:57 Եթե Փաշինյանը արգելում է «Ուժեղ Հայաստանին» մասնակցել ընտրության՝ պատճառը պարտվելու տագնապն է. քաղաքագետ
16:31 ՔՊ-ի աջակիցը վրաերթի է ենթարկել ԲՀԿ-ի քարոզարշավի մասնակիցներին
13:39 Նիկոլ Փաշինյանը հորդորեց Գուրգեն Սիմոնյանին ու Արամ Սարգսյանին դիմել ԿԸՀ՝ ընդդիմադիր կուսակցությունների գրանցումը չեղարկելու համար
16:16 Ժամը 19։00֊ին շատ հետաքրքիր բան է սպասվում. «Ուժեղ Հայաստան»
14:01 27 տարի անց բացահայտվել է Արծրուն Մարգարյանի աղմկահարույց սպանությունը. ՔԿ