Ներքին 4 տարի առաջ - 21:44 30-08-2022

Տղաներ, սա ծաղր է պետության, պետականության նկատմամբ․ Րաֆֆի Ասլանյան

Փաստաբան Րաֆֆի Ասլանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Մի փոքրիկ փաստ ևս մեր դառը իրականությունից՝ Կոտայքի մարզի Արզական գյուղում 46-ամյա բնակիչն օրեր առաջ սպանեց կնոջը, դանակահարեց հարևան ամուսիններին, ոստիկանները սկսեցին «որոնողական», «օպերատիվ» աշխատանքները։

Այսօր նույն մարդը, նույն մարզի Բալահովիտ գյուղում սպանել է 37-ամյա մեկ այլ քաղաքացու, իսկ մյուսին ծանր վիրավորել է, ոստիկանությունը դարձյալ շարունակում է «փնտրողական» աշխատանքները։ Այո, մի զարմացեք, իրադարձությունները տեղի են ունեցել նույն մարզում, նույն ոստիկանների օպերատիվ տեսադաշտում, միմյանցից մի քանի կիլոմետր հեռավորությամբ։

Տղաներ, սա ծաղր է պետության, պետականության նկատմամբ, վերջապես ամաչել է պետք։ Հասկանում եմ, որ բոլոր ոլորտներում է բառդակ տիրում, բայց միթե՞ այսպես..։ Չեմ զարմանա, որ մարզային ոստիկանության պատասխանատու պաշտոնյաները շարունակեն պաշտոնավարել՝ ինչպես Ապարանի դեպքերից հետո եղավ։ Պարզ է, դա նույնպես հիշատակված բառդակի արդյունքն է, լա’վ, որքա՞ն կարելի է…..»։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
15:10 Ռուսաստանն ու Ուկրաինան փոխանակել են զոհված զինծառայողների մարմինները
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին

Ձեզ գուցե հետաքրքրի