Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 1 տարի առաջ - 00:17 30-08-2022

Կարա՞ս էջումդ գրածիս մարդավարի պատասխանես, ոչ թե կիսախմած ռեպլիկներով. Ճաղարյանը՝ Նավակ Ճոճողին

ՔՊ-ական պատգամավոր Վիլեն Գաբրիելյանը երկրորդում է Փաշինյանի նախկին խորհրդական Հակոբ Ճաղարյանին, չնայած որ Ճաղարյանը նրա մասին հեչ լավ բաներ չի ասում:

Նավակ Ճոճող և Օմարի Արծիվ Վիլեն Գաբրիելյանը հարսանիքից լուսանկար է հրապարակել` կից գրելով.

«Բարի երեկո, եկել եմ ասեմ, որ հարյուրից մեկ մի օր հանդիպեցինք, մեր Աշոտի հարսանիքի ենք՝ Քելբաջարցիքով:

Նկարում Քելբաջարի բրիգադի բուժկետի՝ գժական, թույն, յուրահատուկ մաքուր մարդկային որակներով, հստակ արժեհամակարքով, պատասխանատու, աշխատասեր, սկզբունքային, գաղափարական, հավասարակշիռ, զգոն տղերք են՝ Զինվորներս, Որոնք միշտ՝ ուժե՜ղ, հանդո՜ւգն, և ամենակարևորը տոկո՜ւն են

հ.գ. Քելբաջար հատուկ եմ գրում, որովհետև շատերիցդ, եթե գոնե մի անգամ եղած լինեիք Քելբաջարում, կհասկանայիք, որ Քարվաճառ չի: Եվ ուշադրություն, միանգմից պաթոսին և էմոցիայկն չենք տրվում, հատուկ նշում եմ, ոչ թե նրա համար, որ դա ադերբեջանական անուն է կամ հայկական, այլ ըստ տեղանքի անունի բովանդակության և հնչողության էության ու հատկանիշների համապատասխանությանը: Եթե ձեր պաթոսն ու էմոցիաներին չտրվեք, սառնասիրտ մտածեք, մի քիչ էլ չալարեք ուսումնասիրեք՝ միանշանակ կընկալեք:

Շնորհակալություն ուշադրության համար

հարգանքով՝

նավակ Ճոճողը (տեքստում առկա բոլոր ուղղագրական սխալները Վիլեն Գաբրիելյանինն են, խմբ.)»:

Գաբրիելյանի այս գրառման ներքո օգտատեր Քրիստինա Վարդանյանը փորձել է Նավակ Ճոճողին ոգևորել. «Քելբաջարում գոնե մեկ անգամ եթե որևէ մեկը լիներ, կստորագրեր ամեն ասածիդ տակ, Վիլեն ջան։ Թող ոչ ոք չփորձի Քելբաջարը Վիլենից պաշտպանել կամ այլ բաներ ասել։ Թե մեծամասնությունը գրքերով ու Վիքիպեդիայով է պատկերացում կազմում Քելբաջարի մասին, Վիլենը տեսելա ու եղելա այնպիսի բարձունքներում, որտեղ եզակի մարդիկ կարող էին լինել, ովքեր էլ Օմարի Արծիվներ են կոչվում»:

Նիկոլ Փաշինյանի նախկին խորհրդական Հակոբ Ճաղարյանն էլ պատասխանել է այս օգտատիրոջը Վիլեն Գաբրիելյանի հրապարկման մեկնաբանություններում. «Kristina Vardanyan ես Քարվաճառում Գոնե ՄԻ անգամ չեմ եղել, այլ ՀԱՐՅՈւՐԱՎՈՐ անգամներ: Հիշում ես, չե՞ էսօր Վիլոյի օգնական աշխատող տղայիդ տարած ծանրոցներն ու մեր տարածից նրան բաժին հասնելը: Ու Վիգենի գրածը համարում եմ բարբաջանք: Որովհետև Քարվաճառի անունը Քարվաճառա, ոչ թե զինվորականների մոտ ընդունված քելբաջար: Որովհետև Վիլենը էլ բուժակ չի էդ զորամասում, այլ ՀՀ գերագույն մարմնի` Ազգային Ժողովի պատգամավոր: Ավելին` ԱԺ պաշտպանության հանձնաժողովի անդամ: Ու Վիլենի խելքը չի հասնում, որ ինքը էլ «Օմարի արծիվ» նավակ ճոճողը չի: Ոչ Օմարի արծիվա (Օմարն իրեն ԱԺ պատգամավոր սարքողը գրիչով տվելա թուրքին), ոչ էլ արծիվ: Ոչ էլ նավակ ճոճող: Բայց իրեն պահումա պիվնոյում պեռաժկիյով կրուշկեն դատարկող, ու հետո մարշրուտնու փողը ընկերոջից խնդրողի կարգավիճակում: Ու որ բանակային կայֆերը բանակային ընկերների համար են: Իսկ բանակային ընկերների կայֆերի անվան տակ գերագույն ստահակի «գաղափարները» հանրությանը մատուցելը ոչ մի բանով չի տարբերվում հակահիգիենիկ կաստրատի ակնհայտ վարվող քաղաքականությունից»,- գրել է Ճաղարյանը:

Վիլեն Գաբրիելյանն էլ արձագանքել է. «Երկրորդում եմ լիարժեք»:

Նշենք, որ «երկրորդել» բառը հայերենում նշանակում է «կրկնել նույնը», նաև «ձայնակցել»:

Փաստորեն Գաբրիելյանը կա՛մ կրկնում է Ճաղարյանի ասածը, կա՛մ ձայնակցում նրան, այսինքն` համաձայնում, կամ էլ չգիտի «երկրորդել» բառի իմաստը:

Ճաղարյանը այնուհետև շարունակել է Վիլեն Գաբրիելյանին «խաչին գամել». «Վիլեն Գաբրիելյան մենք քո հետ ունեցել ենք կարճ, բայց գաղափարային մտերմություն: Էսօր դու ամբողջությամբ դառել ես ձեր «թիմի» մի մասը: + զբաղեցնում ես լսվող, ու քեզնից գոնե ինչ որ բանի ակնկալիք ունեցող դիրք զբաղեցնող: Դաժե գրածս մտքերին լիարժեք, հասկանալի պատասխան չես կարողանում ձևակերպել: Ո՞րնա երկրորդը, ի՞նչա գրառմանդ իմաստը: Նայիր արձագանքներին: Քանի՞ լայք ունես, ու քանի մեղադրող: Կարա՞ս ինձ Քարվաճառը քելբաջար կոչողներին չհասկանալու մեջ մեղադրե՞ս: Կսրա՞ս ասես, որ Օմարի պաշտպանության ու ամրացման հարցում քո դեղագործայան ծառայությունն իմ արածից ավելա քեզ իրավունք տալիս խոսալու քո ուզած լեզվով: Ընդհանրապես` կարա՞ս էջումդ գրածիս մարդավարի պատասխանես, ոչ թե կիսախմած ռեպլիկներով: Կարա՞ս գրածներիդ ռեակցիայիս համար, եթե կարիք ունես հասկանալու, մի անգամ գաս, հարցնես` «ձյաձ Հակոբ (ոնց որ մինչև հիմա), խի՞ ես ինձ հանրային տիրույթում ժամանակ առ ժամանակ քլնգում: Տղու պես, ոչ թե քպ դեպուտատի: Դեռ չեմ հաշտվել էն մտքի հետ, որ դու միշտ ես ԷՍ եղել: Բան չունե՞ս ինձ ասելու: Բան չունե՞ս էջումդ իմ հասցեյին վայրահաչողներին ասելու»,- գրել է Ճաղարյանը: