Ներքին 4 տարի առաջ - 22:34 27-08-2022

Ովքեր են արտասահմանյան «վոյաժներից» օգտված ընդդիմադիր պատգամավորները

Oragir.news-ը հարցում էր ուղարկել ՀՀ Ազգային ժողով՝ խնդրելով տեղեկատվություն տրամադրել ընդդիմադիր պատգամավորների արտասահմանյան գործուղումների մասին։

Ազգային ժողովի տեղեկատվության ազատության պատասխանատու Լաուրա Անտոնյանի տրամադրած տեղեկատվության համաձայն՝ 2022 թ-ին օտարերկրյա գործուղումներից օգտվել են 6 պատգամավոր։ Մասնավորապես, «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր, «Մարդու իրավունքների պաշտպանոթւյան և հանրային հարցերի» մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը մարտի 25-ին այցելել է Վաշինգտոն և Հելեն, ապրիլի 22-ին՝ Ժնև։

«Հայաստան» խմբակցության անդամ, Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ Արմեն Ռուստամյանը ապրիլի 29-ին այցելել է Հռոմ, իսկ մայիսի 25-ին՝ Ստրասբուրգ։

«Հայատան» Խմբակցության անդամ, «Արտաքին հարաբերությունն երի մշտական հանձնաժողովի» անդամ Աննա Գրիգորյանը մարտի 23-ին այցելել է Վաշինգտոն, Հելեն, մայիսի 4-ին՝ Վիլնյուս։

Տարածաշրջանային և Եվրոպական ինտեգրացիայի հարցերի մշտական հանձնաժողովի նախկին նախագահ Արմեն Գևորգյանը ապրիլի 14-ին այցելել է Ստրասբուրգ, մայիսի 6-ին՝ Փարիզ, մայիսի 25-ին՝ կրկին Փարիզ, հունիսի 23-ին՝ Մոսկվա, Կրասնոյարսկ, Մոսկվա։

«Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար, Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ Հայկ Մամիջանյանը մայիսի 25-ին այցելել է Ստրասբուրգ։

«Հայաստան» խմբակցության անդամ, Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերով մշտական հանձնաժողովի անդամ Լիլիթ Գալստյանը հունիսի 23-ին այցելել է Բիրմինգհեյմ։

Ամենից շատ դիտված

13:30 Աշխատավարձի բարձրացումը չի փրկի ՔՊ-ականին, նա նույն չարը կմնա
17:32 Շամլուղում կատուներ պահող Գայանեի հանդեպ հալածանքները շարունակվում են
09:00 Վարչապետի աշխատակազմի համար չիրը նաև հուշանվեր է
21:00 Լվացքատո՞ւն, թե՞ երգարվեստ. տարօրինակ ԱՁ վկայականներ` Թաթա Սիմոնյանի անունով
17:04 Ինչո՞ւ անցավ գլուխը դնել ցավի տակ և ավելորդ դժգոհություններ առաջացնել, եթե բոլորը գոհ են. Ռուբեն Հայրապետյան
16:00 20 րոպե ուշանալու համար «Երևան Սիթիի» անվտանգության պետը ծեծի է ենթարկել իր աշխատակցին
11:23 Արարատ Միրզոյանը նշանակվել է ԱԺ-ում ԹՐԻՓՓ-ի քննարկման հարցով կառավարության ներկայացուցիչ
19:23 Մելանյա Թրամփը աշխատում է Ռուսաստանից և Ուկրաինայից ընտանիքների վերամիավորման ուղղությամբ
10:27 «Մանկական Եվրատեսիլում» Հայաստանը ներկայացնող Naré-ն Էկոնոմիկայի նախկին նախարարի դուստրն է
14:43 Ձերբակալվել են օրենքով գողեր «Օշականցի Գևորիկը» ու «Զապը»՝ Անդրանիկ Սողոյանը