Արտաքին 4 տարի առաջ - 19:34 26-08-2022

Էրդողանը դարձյալ սպառնում է Սիրիայի քրդերին ռազմական գործողությամբ

Թուրքիայի նախագահ Ջեջեփ Թայիփ Էրդողանը նորից խոսել է Սիրիայում քրդական ուժերի դեմ նոր ռազմական գործողություն սկսելու ծրագրերի մասին, որոնց Անկարան ահաբեկչական է համարում:

Ինչպես փոխանցում է Ermenihaber-ը, այդ մասին նա հայտարարել է Մանազկերտի ճակատամարտի 951-րդ ամյակի տոնակատարության ժամանակ:

«Եվս մեկ անգամ հայտարարում եմ ամբողջ աշխարհին, որ մեր պայքարը չի ավարտվի այնքան ժամանակ, քանի դեռ չենք ապահովել մեր հարավային սահմանները 30 կիլոմետր խորությամբ միջանցքով։ Մենք կշարունակենք մեր գործողությունները՝ ըստ մեր երկրի անվտանգության առաջնահերթություններ։ Մենք կարող ենք մի գիշեր հանկարծակի գալ և ցանկացած տեղ կարող ենք գալ»,-ասել է Էրդողանը:

Հիշեցնենք, որ արդեն երկու ամիս Թուրքիայի բարձրաստիճան պաշտոնյաները խոսում են Սիրիայում գործողություն սկսելու մասին: Ավելի վաղ ԱՄՆ-ն, Ռուսաստանը դեմ էին արտահայտվել Սիրիայում ռազմական գործողություն սկսելու Թուրքիայի ծրագրերին:

Ամենից շատ դիտված

16:00 Ճիշտ եմ արել՝ պանիկա չտարածելու համար ասել եմ՝ «փուչիկը էդքան մի փչեք»․ Շաքիի գյուղապետ
14:24 «Տառերի պուրակ»-ի հարևանութամբ բախվել են «Lexus»-ը ու «Nissan Altima»-ն․ կան վիրավորներ
07:27 Հիշեք Սոթքի հողմակայանները, որը թողեցիք Ադրբեջանին. «Ժողովուրդ»
08:02 Ատամնաբույժի սպանության մանրամասները․ եղբայրները մեղսունակ են ճանաչվել․ «Հրապարակ»
20:40 Խորագիր. Ավտոմատով անկոչ հյուրը, ՀՀՇ-ի անեծքը, Մեծամորի սուտը, հրաշքի բլեֆը
08:49 Կա՛մ դու Մամիկոն Ասլանյան ես, կա՛մ՝ Առուշ Առուշանյան․ «Հրապարակ»
07:05 Պերմյակովի ժամանակ փողոց դուրս եկան, Շաքիի դեպքից հետո՝ լռություն․ «Ժողովուրդ»
19:36 Բանակ գնալուց առաջ՝ վարորդական վկայական
11:08 Այսօր էլ հավատացյալ բառի մեջ կա նեգատիվ ընկալում, որովհետև կան հավատացյալներ և կան ուղղակի նորմալ քաղաքացիներ. Փաշինյան
13:13 87 տարեկանում մահացել է ռուս հոգեթերապևտ և հեռուստահաղորդավար Անատոլի Կաշպիրովսկին