Մամուլ 4 տարի առաջ - 08:29 26-08-2022

Ռուս խաղաղապահները ոչ բոլոր հենակետերն են ապամոնտաժելու․ Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է․

«Արցախի եւ Հայաստանի իշխանությունները Բերձորը, Աղավնոն, Ներքին Սուսը երեկ վերջնականապես հայաթափեցին՝ օգոստոսի 25-ն Ալիեւի սահմանած նախնական ժամկետն էր։ Սակայն վերջնաժամկետը երկարաձգվել է մինչեւ սեպտեմբերի 1-ը։ Դա է պատճառը, որ ռուս խաղաղապահները Լաչինի միջանցքից իրենց հենակետերը դեռ չեն ապամոնտաժել, շարունակում են իրենց գործառույթներն իրականացնել։ Բերձորն ադրբեջանցիների վերահսկողության տակ կանցնի մի քանի օրից։

Արցախի մեր աղբյուրների կարծիքով՝ առավելագույնը մեկ շաբաթից պատրաստ կլինի Հայաստանն Արցախին կապող այլընտրանքային ճանապարհի ժամանակավոր հատվածը։ Սակայն որոշ լուրեր կան, որ Բերձորից, այնուամենայնիվ, ռուս խաղաղապահները ոչ բոլոր հենակետերն են ապամոնտաժելու։ Ավելին, նոր ճանապարհի վրա էլ նրանց հենակետերից մեկը կդրվի Աղավնո գյուղում, եւ գյուղի մի հատվածում կտեղակայվի նրանց ռազմաբազան»։

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

13:58 Գեղարքունիքում հարսանիքի մասնակից 2 անչափահաս «Ինֆինիտի»-ով վթարի է ենթարկվել․ կա մեկ զոհ, մեկ վիրավոր
11:20 28,650–ի փոխարեն` 88,650 դրամ. նոյեմբերի 14-ից հասանելի են կենսաչափական անձնագրերի՝ սեղմ ժամկետում տրամադրման ծառայությունները
14:20 Սիրուշոն և Լևոն Քոչարյանը Վարդուհի Վարդանյանի թոռների մկրտության կնքահայրն ու կնքամայրն են
17:55 Սիրուշոն լուսանկարներ է հրապարակել Վարդուհի Վարդանյանի թոռնուհիների մկրտությունից
17:07 Պռոշյանում «Volkswagen»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և կողաշրջվել․ 18-ամյա աղջիկը մահացել է
17:45 Հաշվի չեմ առնում Զելենսկուն. նա մշտապես իր ինչ-որ խաղերն է խաղում. Լավրով
11:36 Կենդանի թոշակառուին 1000 դրամ տալու համար պետությունը մահվան նպաստից է գումար խնայում, հետո դա էլ չի տալիս
12:19 Ինչու է նոր կենսաչափական անձնագիրը դարձել լայնարձակ գովազդի ենթակա մի «ապրանք». քաղաքագետ
09:15 Կարլսենին հաղթելուց հետո․ ինչպե՞ս դասավորվեց Հայկ Մարտիրոսյանի և Յան Նեպոմնյաշչիի դիմակայությունը
09:45 Երևան-Գյումրի ավտոճանապարհին 31-ամյա վարորդը «Opel Combo»-ով բախվել է երկաթե արգելապատնեշներին և կողաշրջվել

Ձեզ գուցե հետաքրքրի