Ներքին 3 տարի առաջ - 20:11 25-08-2022

Մարվել է «Ուրարտու-2» տնտեսական ապրանքների խանութում բռնկված հրդեհը

Այսօր՝ օգոստոսի 25-ին` ժամը 04:15-ի սահմաններում, Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երվանդ Քոչարի փողոցի թիվ 4 հասցեում գործող «Ուրարտու-2» տնտեսական ապրանքների խանութում հրդեհ է բռնկվել:

ԱԻՆ-ից տեղեկացնում են, որ հայտարարվել է հրդեհի բարդության «ԲԻՍ 1» աստիճան:

Ժամը 06։00-ի սահմաններում հրշեջներին հաջողվել է մարել կրակը։