Չինաստանի դեսպանը այցելել է Կապանի «Սյունիք ֆուդ» պահածոների գործարան
copy image url

Չինաստանի դեսպանը այցելել է Կապանի «Սյունիք ֆուդ» պահածոների գործարան

Ներքին 2 տարի առաջ - 19:26 25-08-2022
Հայաստանում Չինաստանի արտակարգ և լիազոր դեսպան Ֆան Յոնգը Սյունիք իր աշխատանքային այցի շրջանակներում մարզպետարանի պաշտոնյաների ուղեկցությամբ եղել է Կապանի «Սյունիք ֆուդ» պահածոների գործարանում, ծանոթացել նրա աշխատանքին, արտադրական ծավալներին ու տնտեսական հնարավորություններին։

Չինաստանի դեսպանը հանդիպել է նաև Կապան, Սիսիան, Մեղրի համայնքների ղեկավարներին, այցելել Հայաստանի ազգային ագրարային համալսարանի Սիսիանի մասնաճյուղ և Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Կապանի մասնաճյուղ։

Ամենից շատ դիտված