Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 18:11 23-08-2022

Մենք հեշտ չենք հաշտվելու իրենց որոշումների հետ. Հանրապետության հրապարակից հարգանքի տուրք՝ պատերազմի զոհերի հիշատակին

«Անկախ Հայաստանը ծնվել է կռվով, պայքարով, համառությամբ, հերոսություններով, և մենք այսօր՝ այս խորհրդանշական օրը, հավաքվել ենք՝ տեր կանգնելու այս երկրին, այս գանձին ու հարստությանը, որն աստվածային ամենամեծ պարգևն է, որ Աստված պարգևել է մեր ժողովրդին»,- Հանրապետության հրապարակից ասաց Լեհաստանում ՀՀ նախկին դեսպան Էդգար Ղազարյանը։

Ղազարյանի խոսքով՝ վարչապետին առընթեր ոստիկանությունը առարկություն էր ներկայացրել, և քաղաքապետարանը, որը պետք է որ գործեր որպես անկախ մարմին՝ ի շահ ՀՀ բնակիչների, որպես ՀՀ մայրաքաղաքի, վարչապետին առընթեր մարմնի անմիտ պատճառաբանությունների վրա՝ արգելեց մեզ այստեղ հանրահավաք անել՝ պատճառաբանելով, որ անկախության գաղափարին նվիրված հանրահավաքը պետք է կազմակերպել բոլշևկյան առաջնորդ Ստեփան Շահումյանի անվան հրապարակում։

Մենք հեշտ չենք հաշտվելու իրենց որոշումների հետ, անմիջապես բողոքարկեցինք այդ որոշումը դատարան, և երեկ դատարանը հրապարակեց որոշումը, որ Էդգար Ղազարյանին թույլատրվել է անել հանրահավաքը Հանրապետության հրապարակում։ Սա իր մեջ խորհուրդ ունի, որ մենք իրենց որոշումների հետ չենք հաշտվելու և պայքարելու ենք մեր իրավունքների և երկրին տեր կանգնելու համար»։

Ղազարյանի խոսքով՝ անկախության կազմավորման հետ միասին մեր ժողովրդին բաժին հասավ իր պայքարի գոյամարտը՝ Արցախյան պատերազմը։ Անկախության հռչակումից ի վեր և դրանից առաջ՝ Ղարաբաղյան շարժման սկզբից, մեր շատ զավակներ ստիպված եղան զենք վերցնել՝ պաշտպանելու ՀՀ սահմանները, իրենց տունը, բնօրրանը»։

Հիշեցնենք, որ Հանրապետության հրապարակում մեկնարկել է Լեհաստանում ՀՀ նախկին դեսպան Էդգար Ղազարյանի նախաձեռնությամբ հանրահավաքը, որի նպատակը վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականն է։

Մանրամասն՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

23:52 Մեսին դարձավ ԱԱ եզրափակչին մասնացկած ամենատարեց դաշտային խաղացողը
14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
00:07 ԵՄ-ն արգելել է ոչնչացնել չվաճառված հագուստներն և կոշիկները
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
00:15 Իսպանիա -Արգենտինա․ 1-ին խաղակեսն ավարտվեց 0-0
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
09:12 9-րդ գիշերն անընդմեջ. ԱՄՆ-ն նոր լայնամասշտաբ հարվածներ է հասցրել Իրանին
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
09:34 Տրիբունաների դժգոհությունը. ԱԱ եզրափակիչից հետո երկրպագուները սուլել են Դոնալդ Թրամփին և Ջանի Ինֆանտինոյին

Ձեզ գուցե հետաքրքրի