copy image url
Ներքին 2 տարի առաջ - 17:49 20-08-2022

Իր ինքնասպանությա՞ն մասին էր բանակցում․ ինձ համար սա անհասկանալի վարկած է․ Մարինա Պողոսյան

Քրիստինե Հովհաննիսյան

Լրագրող

«Մասիսի դեպքի նման իրավիճակներ մեր երկրում էլի լինելու են, որովհետև եթե կա անպատժելիություն, դա բերում է ամենաթողության ու նման իրավիճակների կրկնության»: Այս մասին Oragir.news-ի հետ զրույցում ասաց իրավապաշտպան Մարինա Պողոսյանը։

Նա ընդգծեց, որ 44-օրյա պատերազմից հետո մենք չգիտենք, թե ում ձեռքին կա նռնակ ու զինամթերք։

«Օրինակ, հուլիսի 17-ին Աշտարակի «Ծիրան» սուպերմարկետի մոտ նման դեպք եղավ․ մեկը նռնակը ձեռքին գնացել էր ու ապառնում էր պայթեցնել։ Գնացել էր, որովհետև իր կողմից 130 օր ապօրինի պահվող երեխան մեր ջանքերով վերադարձվել էր մորը։ Դրանից մի օր առաջ մեզ էր սպառնում պայթեցնել, հետո գնաց սուպերմարկետ, սպառնաց, թե պայթեցնելու է։ Մինչդեռ նրա կինը 130 օր առաջ հաղորդում էր ներկայացրել ու ասել էր, որ էդ մարդը նռնակ ունի ու սպառնում է մարդ պայթեցնել։ Արդեն 1 տարի է՝ այդ հարցը քննվում է։ Եթե այդ գործը 1 տարի չքննվեր, այլ ավելի արագ, մարդու ձեռքից նռնակը կարելի էր վերցնել»։

Նա նաև ընդգծեց, որ Մասիսի քաղաքապետարան մտած անձը 44-օրյա պատերազմի մասնակից է եղել, իսկ պատերազմի մասնակիցներին հատուկ հոգեբանական աջակցություն է պետք, որպեսզի նրանց հոգեբանական ու հուզական վիճակը փոքր-ինչ կայունանա։

«Հիմա մենք ապրում ենք մի երկրում, որտեղ պայթյունները, նռնակները, զենքով իրար վրա հարձակվելը դարձել է մեր առօրյայի մասը։ Օրինակ, ես «Սուրմալու»-ում կատարվածի հետ կապված չեմ ուզում տարբեր տեսակի վարկածների հավատալ, բայց ես գիտեմ, որ փաստաբան Տիգրան Մուրադյանը բողոք էր ներկայացրել, որ այդ առևտրի կենտրոնը չի կարող գործել՝ անվտանգությունից ելնելով, իսկ Երևանի Գլխավոր դատախազը գործը քննելու փոխարեն, այն դրել էր տակը։ Հետևաբար, ես կարծում եմ, որ այս իրավիճակում իր մեղքի բաժինն ունի նաև մեր իրավապահ համակարգը»։

Նա ընդգծեց, որ իրավապահ համակարգի տարածած որևէ լուր վստահություն չի կարող ներշնչել, այդ թվում այն, որ նռնակով քաղաքապետարանի շենք մտած մարդը պահանջ չուներ։

«Եթե մտել է քաղաքապետարան, ուրեմն պահանջ է ունեցել, որը մինչև հիմա չգիտենք։ Եթե ճիշտ է, որ առանց պահանջի է մտել, ուրեմն հոգեկան շեղումներ է ունեցել, այդ դեպքում էլ համայնքապետարանը պետք է զբաղվեր նրանով։ Սա նշանակում է, որ որևէ մեկը հիմա ապահովագրված չէ, որ վաղը, եթե ոչ նռնակ, ապա, օրինակ, կացին կամ դանակ կարող է վերցնել, ու մեզ սպանել։ Այդ դեպքում՝ էլ պետությունն ինչի՞ համար է, էլ ինչո՞ւ ենք հարկ տալիս։ Ես կարծում եմ, որ էս երկրին այլևս չի հասնում հարկ տալ, որովհետև որևէ մեկն այս երկրում պաշտպանված չէ։ Մենք չունենք պետություն, որը ինձ զերծ կպահի այն բանից, որ ես այսօր գնամ առևտուր անելու ու չպայթեմ»։

Հարցին, թե որքանով է վստահելի վարկածը, թե նա ինքնասպան է եղել, Պողոսյանն ասաց, որ նշեց, որ եթե մարդն ուզենար ինքնասպան լինել, կգնար ուրիշ տեղում ինքնասպան կլիներ, ինչո՞ւ էր գնում՝ քաղաքապետարանի շենքում ինքնասպանություն գործեր։

«Հարց եմ տալիս․ եթե մարդը պիտի սուիցիդ գործեր, քաղաքապետարան ինչի՞ էր գնում։ Ամեն թաղում գոյություն ունի օպեր, որ գիտի՝ իր թաղում ով ինչ կերավ, մեր իրավապահ համակարգը մենակ պատվերով պատժիչ է, բայց պիտի լինի նաև կանխարգելիչ։ Բա օպերներին ինչո՞ւ են պահում, ամեն թաղում 50 հատ գործ տվող ինչո՞ւ ենք պահում, եթե գումարային հարցեր կային, պիտի նրանք իմանային։ Ինձ համար ինքնասպանությունը անհասկանալի է, որովհետև չգիտենիք, թե ինչի մասին են բանակցել, դա գաղտնիք է։ Իր ինքնասպանությա՞ն մասին է բանակցել, ինձ համար սա անհասկանալի վարկած է»։
adv_banner

Ամենից շատ դիտված

21:11 Իջևանում հայտնի կարի ֆաբրիկայում ինքնաշեն վերելակն ընկել է տնօրենի վրա․ նրան տեղափոխել են հիվանդանոց․ shamshyan.com
21:58 Արարատի մարզում բախվել են BMW X5-ն ու Mercedes-ը․ վարորդները հոսպիտալացվել են. shamshyan.com
08:38 Լույս չի լինի Երևանի և մարզերի մի շարք հասցեներում
23:12 Արագածոտնի մարզում մի քանի տոննա խոտով բարձված բեռնատարը կողաշրջվել է. shamshyan.com
22:54 X-Group ընկերությունը խոստանում է կես միլիոն դրամ «Դոմուս»-ի պահեստում բռնկված հրդեհի նախնական կադրերը տրամադրողին
10:10 Ձորաղբյուրում երիտասարդը մուրճով կյանքից զրկել է մորաքրոջ որդուն
14:20 Էս ուր ենք հասել․ Ոստիկանությունը ավտոմեքենա՞ է գողացել
12:30 Ուժեղ պայթյունի ձայն լսվեց, շենքը դղրդաց․ «Դոմուս»-ի հրդեհի ականատես
23:41 Հունգարիան չի տուժի Ուկրաինայի միջոցով ՌԴ գազի տարանցման հնարավոր դադարից. Պետեր Սիյարտո
19:18 Վարժական հավաքի մասնակցին 50.000 դրամով տուգանել են Գորիսի զբոսայգում ծխելու համար