Մամուլ 4 տարի առաջ - 08:08 18-08-2022

Ամենաշատ ձայներ ստացել է Աղազարյանի որդին, ընտրվել է Կոտոլյանը

«Հրապարակ» թերթը գրում է.

«Նախօրեին նաեւ Երեւանի Նոր Նորք համայնքում են «Քաղպայմանագրի» տարածքային խորհուրդ ու խորհրդի կազմ ընտրել։

Տեղեկացանք, որ չնայած փակ քվեարկության արդյունքներով մոտ 60 ընտրողի մեջ ամենաշատ ձայները ստացել է Հովիկ Աղազարյանի որդին՝ Հովսեփը, ով նախկինում Աջափնյակի փոխթաղապետն էր եւ ՔՊ-ի հնաբնակներից է, սակայն ՔՊ-ականները տարածքային խորհրդի նախագահ են ընտրել քաղաքապետարանի՝ շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավար Արմեն Կոտոլյանին, ով ապագա քաղաքապետացու Տիգրան Ավինյանի մտերիմն է։

Այսինքն` Հովսեփ Աղազարյանն ընտրիչների ամենաբարձր ձայներով ընդգրկվել է խորհրդում, սակայն խորհրդի կողմից նախագահ ընտրվել է Կոտոլյանը: Մեզ ասացին, որ Կոտոլյանը 15-20-ով ավելի պակաս ձայն է ստացել, քան Աղազարյանը»։

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

13:58 Գեղարքունիքում հարսանիքի մասնակից 2 անչափահաս «Ինֆինիտի»-ով վթարի է ենթարկվել․ կա մեկ զոհ, մեկ վիրավոր
11:20 28,650–ի փոխարեն` 88,650 դրամ. նոյեմբերի 14-ից հասանելի են կենսաչափական անձնագրերի՝ սեղմ ժամկետում տրամադրման ծառայությունները
14:20 Սիրուշոն և Լևոն Քոչարյանը Վարդուհի Վարդանյանի թոռների մկրտության կնքահայրն ու կնքամայրն են
17:55 Սիրուշոն լուսանկարներ է հրապարակել Վարդուհի Վարդանյանի թոռնուհիների մկրտությունից
17:45 Հաշվի չեմ առնում Զելենսկուն. նա մշտապես իր ինչ-որ խաղերն է խաղում. Լավրով
17:07 Պռոշյանում «Volkswagen»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և կողաշրջվել․ 18-ամյա աղջիկը մահացել է
12:19 Ինչու է նոր կենսաչափական անձնագիրը դարձել լայնարձակ գովազդի ենթակա մի «ապրանք». քաղաքագետ
11:36 Կենդանի թոշակառուին 1000 դրամ տալու համար պետությունը մահվան նպաստից է գումար խնայում, հետո դա էլ չի տալիս
12:10 Նարեկ Նալբանդյանի «Range Rover» մակնիշի ավտոմեքենան տեղափոխվել է Աբովյանի «գայի պոստ»․ նրա մոտ հայտնաբերվել է զենք
14:06 Դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել