Ներքին 4 տարի առաջ - 13:48 17-08-2022

Արցախի ԱԺ նախագահը սգո օրերի կապակցությամբ հանդիպում է ունեցել խորհրդարանականների հետ

Այսօր՝ օգոստոսի 17-ին, ԱՀ Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը ԱՀ-ում հայտարարված սգո օրերի կապակցությամբ հանդիպում է ունեցել խորհրդարանականների և աշխատակազմի անձնակազմի հետ։

Հանդիպման ժամանակ խորհրդարանի ղեկավարը խոսել է մեր ժողովրդին բաժին հասած փորձություններից, անդրադարձել օրերս Երևանի «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած ողբերգական պատահարին։

«Պատմության քառուղիներում մաքառած հայ ժողովուրդը բազմիցս ենթարկվել է փորձությունների, կրել զրկանքներ, ապրել ողբերգություններ։

Արցախյան երեք պատերազմներում թրծված հայ ժողովուրդը այսօր ապրում է նոր համազգային ցավ ու կսկիծ։
Դեռևս չեն սպիացել 1988-ի դեկտեմբերի 7-ին Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի հետևանքով առաջացած վերքերը։

2022թ օգոստոսի 14-ին Երևանի «Սուրմալու» առևտրի կենտորնում տեղի ունեցած դժբախտ պատահարը խորացրեց հայ ազգի մշտապես մրմռացող ցավը։ Հերթական համազգային ողբերգությունը, ասես, 88-ի աղետալի դեպքերի շարունակությունն էր»,- իր խոսքում ասել է Արթուր Թովմասյանը։

Հաջորդիվ խորհրդարանի ղեկավարը ներկայացրել է ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի օգոստոսի 16-ին ստորագրած հրամանագիրը, ըստ որի՝ ԱՀ –ում 2022թ օգոստոսի 17- 18-ը ներառյալ հայտարարվել է սուգ՝ ի հիշատակ 2022թ օգոստոսի 14-ին «Երևանի պահածոների գործարան» ՓԲԸ –ի տարածքում տեղի ունեցած հրդեհի և պայթյունի հետևանքով զոհված անձանց։

Արթուր Թովասյանը անդրադարձել է նաև «Արցախի Հանրապետության դրոշի մասին» օրենքի 4-րդ հոդվածին, համաձայն որի Արցախի Հանրապետության դրոշը իջեցվում է պաշտոնապես հայտարարված սգո օրերին կամ սգո արարողությունների ժամանակ՝ մինչև դրոշաձողի մեջտեղը։ Դրոշի վերևի մասում ամրացվում է սև ժապավեն, որի երկարությունը հավասարեցվում է դրոշի երկարությանը, իսկ «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» օրենքի 28-րդ հոդվածի համաձայն՝ պետության կողմից հայտարարված սգո օրերին գովազդի և զվարճալի հաղորդումների հեռարձակումն արգելվում է։

Ազգային ժողովի նախագահի ելույթն ամփոփվել է ՀՀ խորհրդարանականներին ուղղված ցավակցական հեռագրով, որում մասնավորապես ասված է․

«Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի մեծարգո´ նախագահ պարոն Սիմոնյան,
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հարգարժա´ն փոխնախագահներ, խմբակցությունների ղեկավարներ և քարտուղարներ, մշտական հանձնաժողովների նախագահներ և փոխնախագահներ, պատգամավորներ
Խորապես ցավակցում և մեր զորակցություն ենք հայտնում 2022թ․ օգոստոսի 14-ին «Երևանի պահածոների գործարան» ՓԲԸ –ի տարածքում տեղի ունեցած հրդեհի և պայթյունի հետևանքով զոհվածների ընտանիքներին և հարազատներին, կիսում կորստյան ծանր վիշտը, իսկ տուժածներին մաղթում շուտափույթ ապաքինում։

Կիսում ենք համահայկական ողբերգության ցավը և հավաստիացնում, որ Արցախի իշխանություններն ու արցախահայությունը մշտապես կանգնած են ձեր կողքին»։

Այնուհետև ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին Երևանի «Սուրմալու» առևտրի կենտրոնում զոհված անմեղ նահատակների հիշատակը։

Ամենից շատ դիտված

13:58 Գեղարքունիքում հարսանիքի մասնակից 2 անչափահաս «Ինֆինիտի»-ով վթարի է ենթարկվել․ կա մեկ զոհ, մեկ վիրավոր
11:20 28,650–ի փոխարեն` 88,650 դրամ. նոյեմբերի 14-ից հասանելի են կենսաչափական անձնագրերի՝ սեղմ ժամկետում տրամադրման ծառայությունները
14:20 Սիրուշոն և Լևոն Քոչարյանը Վարդուհի Վարդանյանի թոռների մկրտության կնքահայրն ու կնքամայրն են
17:55 Սիրուշոն լուսանկարներ է հրապարակել Վարդուհի Վարդանյանի թոռնուհիների մկրտությունից
17:45 Հաշվի չեմ առնում Զելենսկուն. նա մշտապես իր ինչ-որ խաղերն է խաղում. Լավրով
17:07 Պռոշյանում «Volkswagen»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և կողաշրջվել․ 18-ամյա աղջիկը մահացել է
12:19 Ինչու է նոր կենսաչափական անձնագիրը դարձել լայնարձակ գովազդի ենթակա մի «ապրանք». քաղաքագետ
11:36 Կենդանի թոշակառուին 1000 դրամ տալու համար պետությունը մահվան նպաստից է գումար խնայում, հետո դա էլ չի տալիս
12:10 Նարեկ Նալբանդյանի «Range Rover» մակնիշի ավտոմեքենան տեղափոխվել է Աբովյանի «գայի պոստ»․ նրա մոտ հայտնաբերվել է զենք
14:06 Դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել

Ձեզ գուցե հետաքրքրի