Ներքին 4 տարի առաջ - 09:57 17-08-2022

Հրդեհ Գյումրի քաղաքում

Օգոստոսի 16-ին՝ ժամը 19։48-ին, Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Գյումրի քաղաքի Ալավերդյան փողոցի տներից մեկում:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Ալավերդյան փողոցում գտնվող խորդանոցում և Երևանյան խճուղում գտնվող կաթսայատան տանիքում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 20:41-ին, մարվել՝ 21:46-ին: Այրվել են խորդանոցից մոտ 9 քմ հատված, կաթսայատան տանիքից մոտ 72 քմ և կաթսայատանը կից խորդանոցից մոտ 5 քմ հատված:

Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են ազատ հերթափոխից 5 հրշեջ-փրկարար:

Ամենից շատ դիտված

13:58 Գեղարքունիքում հարսանիքի մասնակից 2 անչափահաս «Ինֆինիտի»-ով վթարի է ենթարկվել․ կա մեկ զոհ, մեկ վիրավոր
11:20 28,650–ի փոխարեն` 88,650 դրամ. նոյեմբերի 14-ից հասանելի են կենսաչափական անձնագրերի՝ սեղմ ժամկետում տրամադրման ծառայությունները
14:20 Սիրուշոն և Լևոն Քոչարյանը Վարդուհի Վարդանյանի թոռների մկրտության կնքահայրն ու կնքամայրն են
17:55 Սիրուշոն լուսանկարներ է հրապարակել Վարդուհի Վարդանյանի թոռնուհիների մկրտությունից
17:45 Հաշվի չեմ առնում Զելենսկուն. նա մշտապես իր ինչ-որ խաղերն է խաղում. Լավրով
17:07 Պռոշյանում «Volkswagen»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և կողաշրջվել․ 18-ամյա աղջիկը մահացել է
12:19 Ինչու է նոր կենսաչափական անձնագիրը դարձել լայնարձակ գովազդի ենթակա մի «ապրանք». քաղաքագետ
11:36 Կենդանի թոշակառուին 1000 դրամ տալու համար պետությունը մահվան նպաստից է գումար խնայում, հետո դա էլ չի տալիս
12:10 Նարեկ Նալբանդյանի «Range Rover» մակնիշի ավտոմեքենան տեղափոխվել է Աբովյանի «գայի պոստ»․ նրա մոտ հայտնաբերվել է զենք
14:06 Դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել