Ներքին 4 տարի առաջ - 16:00 15-08-2022

Խաչատուր Սուքիասյանի կազմակերպությունը վիրավորում է քաղաքացիներին

Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող «Սիլ» ընկերության մամուլի խոսնակ ոմն Աննա Մկրտչյանը քաղաքացիներին վիրավորում է՝ անվանելով «հոգեկան հիվանդներ»։

Բանն այն է, որ երեկ՝ «Սուրմալու» տոնավաճառում տեղի ունեցած պայթյունից հետո, որոշ օգտատերեր Ֆեյսբուքում գրառումներ էին կատարել, թե չեն զարմանա, եթե շուտով այրված տոնավաճառի փոխարեն Խաչատուր Սուքիասյանը կամ նրա ընտանիքը նոր մի շինություն կառուցեն՝ առևտրի կենտրոն, ինչպիսին «Երևան» տոնավաճառն է, կամ էլ գործարան կառուցեն կամ էլ տարածքը 5 հազար դոլարով սեփականաշնորհեն, ինչպես դա եղել էր «Սիլ» ընկերության ներկայիս գրասենյակի դեպքում, երբ Խաչատուր Սուքիասյանն ընդամենը 5600 դոլարով սեփականաշնորհել էր մայրաքաղաքի կենտրոնում գտնվող պատմամշակութային շենքը։

Քաղաքացիներին նման գրառումներ անելու տեղիք էր տվել նաև հրդեհից րոպեներ հետո Ալեն Սիմոնյանի այնտեղ հայտնվելը։ Մարդիկ կատակել էին, թե ուրեմն Սուքիասյանը այնտեղ գույք ունի, որ Ալեն Սիմոնյանը եկել է։ Այսինքն՝ ուղղակի կերպով որևէ մեկը չէր ասել, որ հրդեհը Խաչատուր Սուքիասյանը կամ «Սիլ» ընկերությունն են կազմակերպել, պարզապես իշխանությունների և մասնավորապես Սուքիասյանի՝ նախկինում ցուցաբերած վարքագիծը հաշվի առնելով՝ դատողական- գնահատողական եզրահանգումներ էին արել։

Փոխարենը «Սիլ» ընկերությունում կարծես «լրջին են տվել», մի բան էլ քաղաքացիներին «հոգեկան հիվանդ» են անվանում։ «Երեկվա ողբերգությունից ժամեր անց մի շարք հոգեկան հիվանդներ և վարձու գրչակներ, մի քանի սրբապիղծ տականքների հատուկ հրահանգով փորձում են տեղի ունեցածը կապել ՍԻԼ գռուպի հետ։ Պարզապես բառեր չեմ գտնում նկարագրելու՝ մարդ ինչ աստիճանի պղծված պետք է լինի, որ տեղի ունեցած ողբերգությունից էլ փորձի քաղաքական դիվիդենտներ քաղել և մրոտել մյուս հայ քաղաքացուն։ Տականքներին պատասխանելու և մեկնաբանելու կարիք չկա։ Թող իրավապահները պարզեն պայթյունի իրական պատճառն էլ, սուտ լուրեր տարածողների մոտիվացիան էլ։ Ցավակցում եմ զոհվածների հարազատներին»,- գրել է ընկերության խոսնակը։

Փաստորեն Թուրքիայի հետ Հայաստանի տնտեսական զարգացումը կապելը, թուրքերի հետ առևտրի մարմաջով ապրելը հոգեկան հիվանդություն չեն, իսկ դատողական գնահատակններ տալն ու ազատ խոսքի իրավունքից օգտվելը հոգեկան հիվանդություն են։

Ամենից շատ դիտված

13:58 Գեղարքունիքում հարսանիքի մասնակից 2 անչափահաս «Ինֆինիտի»-ով վթարի է ենթարկվել․ կա մեկ զոհ, մեկ վիրավոր
11:20 28,650–ի փոխարեն` 88,650 դրամ. նոյեմբերի 14-ից հասանելի են կենսաչափական անձնագրերի՝ սեղմ ժամկետում տրամադրման ծառայությունները
14:20 Սիրուշոն և Լևոն Քոչարյանը Վարդուհի Վարդանյանի թոռների մկրտության կնքահայրն ու կնքամայրն են
17:55 Սիրուշոն լուսանկարներ է հրապարակել Վարդուհի Վարդանյանի թոռնուհիների մկրտությունից
17:45 Հաշվի չեմ առնում Զելենսկուն. նա մշտապես իր ինչ-որ խաղերն է խաղում. Լավրով
17:07 Պռոշյանում «Volkswagen»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և կողաշրջվել․ 18-ամյա աղջիկը մահացել է
12:19 Ինչու է նոր կենսաչափական անձնագիրը դարձել լայնարձակ գովազդի ենթակա մի «ապրանք». քաղաքագետ
11:36 Կենդանի թոշակառուին 1000 դրամ տալու համար պետությունը մահվան նպաստից է գումար խնայում, հետո դա էլ չի տալիս
12:10 Նարեկ Նալբանդյանի «Range Rover» մակնիշի ավտոմեքենան տեղափոխվել է Աբովյանի «գայի պոստ»․ նրա մոտ հայտնաբերվել է զենք
14:06 Դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել