Ուղիղ եթեր
Ներքին 4 տարի առաջ - 23:52 13-08-2022

Խոսքն իրականում մի փոքր հողակտորի մասին չէ․ Սուրեն Պետրոսյանի կոչն Աղավնոյից

Աղավնոն ապրում է իր բնականոն կյանքով, թեպետ կան բազմաթիվ մտահոգություններ, սակայն Աղավնոն որեւէ ընտանիք դեռ չի լքել: Այս մասին իր տեսաուղերձում ասել է «Ժողովրդավարական համախմբում» կուսակցության ղեկավար Սուրեն Պետրոսյանը:

«Աղավնոն ապրում է իր բնականոն կյանքով, թեպետ կան բազմաթիվ մտահոգություններ, սակայն Աղավնոն որեւէ ընտանիք դեռ չի լքել, ցավոք, մեր լրահոսում տարածվում է տեղեկատվություն, որ Աղավնոն զանգվածաբար լքում են: Ես դիմում եմ բոլոր լրատվամիջներին, որոնք իրականում շահագրգռված չեն Աղավնոյի հայաթափմամբ, խնդրում եմ դադարեցնել ապատեղեկատվության տարածումը: Ես ուզում եմ գիտակցենք, որ սա իրականում մի փոքր հողակտորի մասին չէ խոսքը, սա մեր ինքնության եւ մեր ապագայի խնդիրն է: Ի դեպ, ապագան իր հերթին լինում է 2 տեսակ` հավանական եւ հնարավոր, եթե մենք չգործենք, մենք ունենալու ենք հավանական ապագան, որը պետության եւ պետականության կորուստն է, սակայն մենք կարող ենք ունենալ հնարավոր ապագան` բեկելով գործողությունների ողջ ընթացքը»:

Մանրամասն՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

17:10 Հուսով ենք՝ մոտ ապագայում «3+3» ձևաչափով հերթական հանդիպումը տեղի կունենա․ Լավրով
17:40 Կինոռեժիսոր 32-ամյա Արթուր Սահակյանը բոլորիս օգնության կարիքն ունի
22:06 Ուշիի ոլորաններում բախվել են «Jeep Compass»-ը, «Chevrolet Volt»-ը, «Opel Zafira» և կցորդիչով բեռնատարը․ կա 8 զոհ, 3 վիրավոր
20:07 Վանաձորում հարևանական վեճն ավարտվել է մասնակիցներից մեկի մահվամբ
17:22 «Սատկացնելու եմ, կզացնելու եմ». երբ սա ասում է ՀՀ վարչապետը, հանցակազմ չկա, երբ ասում է այլ քաղաքացի՝ կա՞. Աննա Գրիգորյանը՝ ՔԿ նախագահին
17:04 Գլուխը պատին տվող, ալիևյան սահմանադրություն գրող քարտուղար, կամ ստում եք, կամ հրաժարական գրեք. Հովսեփյան
18:30 Ծեծել են ձեռքերով, ոտքերով ու քարերով. Ամուլսարի ծեծկռտուքի միջադեպով քրեական վարույթ է նախաձեռնվել
19:08 Շաքիի դեպքով ադրբեջանցին ցուցմունքներ է տվել, սպանելու դիտավորություն չի ունեցել, ժամերով երեխեքին նստեցրել է, չի վնասել
23:12 Իսրայելը ԱՄՆ-ին նախազգուշացրել է՝ Իրանը կարող է քիմիական զենք կիրառել
17:21 Մեքսիկայում ինքնաթիռն ընկել է բնակելի տների հարևանությամբ․ օդաչուները զոհվել են