Սյունիքի մարզում 10 ժամ ջուր չի լինելու Ալավերդի-Վանաձոր ճանապարհին բախվել են «Ford Transit»-ը և «Audi»-ն․ կա 5 վիրավոր․ shamshyan.com «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում փրկել են ջրահեղձ եղած 2.5-ամյա տղայի կյանքը. shamshyan.com Գեղարքունիքի մարզի ամբողջ տարածքում ձյուն է տեղում․ ճանապարհներին կատարվում են ձնամաքրման աշխատանքներ Մերկասառույցի պատճառով «Mercedes»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին. նա տեղում մահացել է. shamshyan.com «Tesla»-ն Էրեբունի-Մուրացան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել հետիոտնին. բժիշկներն արձանագրել են նրա մահը. shamshyan.com Պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը հրավիրվել է Գլխավոր դատախազություն. 24News «BMW X5»-ի ոչ սթափ վարորդը Մատենադարանի մոտ կոտրել է ծառն ու աղբամանը, բախվել ծառին. shamshyan.com Հոկտեմբերի 29-ին ԱԺ-ում տեղի ունեցած ծեծկռտnւքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ Թաղման նպաստի վճարման կարգը չի փոխվի. հետևեցինք հանրային արձագանքին. Արսեն Թորոսյան (տեսանյութ)
Ներքին 4 տարի առաջ - 23:45 12-08-2022

Գաբրիել Սարգսյանն օժտված է հանրային բարձր բարոյականությամբ. Ռուբեն Մելիքյան

Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«1988-ին ծնողներս ինձ տարան շախմատի։ Ընկեր Սանոյանի խմբում ամենաուժեղը Գաբին էր՝ Գաբրիել Սարգսյանը։ Ընկերացանք ու մինչև հիմա պահպանում ենք մտերմությունը։

Գաբրիելը միշտ էլ տաղանդավոր շախմատիստ է եղել։ Ինձ համար դա ակնհայտ էր հեռավոր 1988-ից։ Իսկ այսօր նա ցույց տվեց, որ օժտված է նաև բարձր հանրային բարոյականությամբ՝ մասնակցություն չբերելով ազգակործան իշխանության կազմակերպած պարգևտրման արարողությանը։ Նույն արժեքների մասին է վկայում նաև այն, թե երեկ ինչ ակնածանքով ու գնահատանքով էր Գաբրիելն արտահայտվում Լևոն Արոնյանի մասին»։